Հայ շախմատիստները Բաթումիի բաց մրցաշարի առաջատարների շարքում են
СпортԲաթումիում ընթացող «Քաղաքապետարանի գավաթ» անվանումը կրող բաց մրցաշարում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող մի շարք շախմատիստներ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարն արդեն հատել է միջնագիծը և Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանն ու Արման Միքայելյանը, խաղացված 5 տուրերից հետո ունենալով 4-ական միավոր, գտնվում են առաջատարների խմբում: Դավիթ Շահինյանն ունի 3.5, իսկ Գևորգ Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը՝ 3-ական միավոր: Մինչև 2200 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում հաջող խաղ են ցուցադրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արթուր Ղարագյոզյանը, Մարկ Բասենցյանը և Խաչատուր Մեսրոպյանը, որոնք խաղացված 5 տուրերից հետո ունեն 4-ական միավոր: