«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մեկնում է Բուլղարիա
Спорт«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը հուլիսի 8-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի Բուլղարիա: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ թիմը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բանսկո քաղաքում: Հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 4 հանդիպում:
Հավաքին կմասնակցեն նաև բոլոր նորեկները` Ացամազ Բուրաևը, Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Պետրոսյանը, Տիգրան Բարսեղյանը: Թիմը փոխել է նաև հանդերձանքը. այսուհետև «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կկրեն աշխարհահռչակ «Adidas» ապրանքանիշի մարզահագուստը: