Օզբիլիսն ամռանը կարող է հեռանալ «Սպարտակ»-ից
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը կարող է հեռանալ Մոսկվայի «Սպարտակ» ակումբից: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այս շրջանում «Սպարտակ»-ը Օզբիլիսի համար այլ ակումբներից մի քանի առաջարկ ունի: Կիսապաշտպանը ամռանը կարող է հեռանալ մայրաքաղաքային ակումբից»,-ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Արազ Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի երկրամասի «Կուբան» ակումբից: