Ռիոյի Օլիմպիական խաղերի ջահը կանցնի 30 հազար կմ տարածություն
СпортՌիոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կրակը կանցնի 30 հազար կմ տարածություն: 1, 5 կգ կշռող , 63, 5 սմ երկարությամբ ալյումինե ջահի փոխանացավազքը կսկսվի 2016թ. մայիսին: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
100 օրում 12 հազար ջահակրից յուրաքանչյուրը կրակը կտանի 200 մետր: Երթուղին կանցնի կազմակերպիչ երկրի 26 նահանգների մայրաքաղաքներով և 500 խոշոր բնակավայրերով: Ավանդույթի համաձայն՝ կրակը կվառվի Հունաստանում, ցամաքով կանցնի 20 հազար կմ, օդով ` 10 հազար:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը՝ 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող է վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: