Հովիկ Հայրապետյանը ու Արման Միքայելյանը Բաթումի մրցաշարի առաջատարների շարքում են
Спортայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բաթումի միջազգային մրցաշարում: Բաթումում ընթացող «Քաղաքապետարանի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանն ու Արման Միքայելյանն ունեն 4.5-ական միավոր և շարունակում են գտնվել առաջատարների խմբում: Դավիթ Շահինյանն ունի 4, իսկ Գևորգ Հարությունյանը, Աշոտ Նադանյանն ու Արտավազդ Հայրապետյանը՝ 3.5-ական միավոր: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Շախմատի Հայաստանի ֆեդերացիան: