Բլատերը վճռական է ՖԻՖԱ-ից դուրս գալու հարցում
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը կհեռանա զբաղեցրած պաշտոնից անկախ ՖԻՖԱ-ի կոնգրեսի որոշումից:
«Ես չեմ մնա ՖԻՖԱ-ում, եթե անգամ կոնգրեսն ինձ խնդրի մնալ: Անկախ ամեն որոշումից՝ ես կհեռանամ զբաղեցրած պաշտոնից», Արմենպրեսի հաղորդմամբ, Բլատերի խոսքերը մեջէ բերում Wetwoche կայքը:
Բլատերն արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերնառաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկութեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլիժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնըհրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը,մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով ձայներ գնելու և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդումեն՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններըՌուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակցի: