Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Անի Քրիստին՝ իր կյանքի նոր իրադարձությունների մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ամերիկայում բնակվող երգչուհի Անի Քրիստիի համար նախորդ տարին չափազանց բուռն էր. նա մեկը մյուսի հետևից թողարկեց նոր տեսահոլովակներ, իսկ վերջում այդ ամենն ամփոփեց մեծ մենահամերգով: Անին նոր աշխատանքներ է պատրաստում ներկայացնել իր ունկնդրին, որոնց մասին պատմել է Blognews.am–ին: 

«Ես անընդմեջ չեմ սիրում լինել եթերում, ոչ էլ տարաբնույթ համերգներին: Մարդիկ պետք է կարոտեն իրենց սիրած արտիստին: Բոլորս էլ գիտենք, որ տեսահոլովակ նկարահանելը և դրա ստեղծագործական նախապատրաստությունները կապված են մեծ գումարների հետ, իսկ դրանք միշտ լինել չեն կարող»:

 

Անիի մենահամերգը բավական հիշվող էր և տպավորիչ: Ինքն էլ իրեն խոստացել էր, որ բեմական գործունեության 15-ամյակն անմոռանալի պետք է դարձնի. «Այո, ստացվեց: Այն իմ առաջին մենահամերգն էր Լոս Անջելեսում: Շուտով կլինի DVD տարբերակը ևս, որտեղ իմ մասին պատմող ֆիլմ կլինի, և այն բոլոր մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ներկա գտնվել իմ համերգին, այն կտեսնեն նաև այս տարբերակով»:

Երգչուհին նշում է, որ այս փուլում զբաղված է նոր երգեր ձայնագրելով, որոնք, որպես կանոն, ընդգրկվում են ձայնասկավառակում. «Համերգային նոր շրջան, նոր անակնկալներ, և այս ամենը ժամանակի ընթացքում կարող է հասանելի դառնալ ունկնդրին: Շտապողականության արվեստին մեր ասպարեզում ես հիմնականում չեմ տիրապետում: Գիտեմ՝ դա այդքան էլ լավ չէ, բայց իմ աշխատանքի ձևն էլ սա է, երբեմն ի վնաս ինձ, բայց ամենակարևորը՝ իմ սրտով»:

 

Անին ժամանակին հաղորդում վարելու առաջարկ էր ստացել, պարզվում է՝ առաջարկը դեռ ուժի մեջ է. «Առաջարկներից ընտրելու եմ այն մեկը, որը հաճույքով եմ անելու, ոչ պարզապես անելու համար: Դրան դեռ ժամանակ կա, նախագիծը դեռ ընթացքի մեջ է: Շատ այլ ոլորտներում ես ակտիվ եմ, իսկ իմ ստեղծագործական կյանքում ինձ միշտ մուսաներ են պետք, որոնց առկայության դեպքում էլ լինում է այն, ինչ հետո կոչվում է վերադարձ»:

«Դե ասա», «Հավատա» «Hey you». Անիի ներկայացրած այս երգերը բավական շահութաբեր են եղել նրա համար. «Դրանք դեռ շարունակում են ինձ օգուտ տալ, բայց երբեմն մեզ չեն ցանկանում տեսնել այս կամ այլ երգի սիրված լինելու համար: Շատ դեպքերում ավելի շատ աշխատում է արտիստի ներկայությունը, քան երգած երգերը: Շատ եմ հանդիպել նման իրավիճակների»:

Երգչուհին մի առիթով խոստովանել է, որ կյանքում ամեն ինչ սիրո միջոցով է արվում: Ստեղծագործական կյանքում գրանցած հաջողությունների կողքին սիրո պակաս երբևէ չի ունեցել. «Սերը պարտադիր չէ տեսնել միայն կին և տղամարդ հարաբերությունների դեպքում: Կյանքում շատ ու շատ կարևոր, գեղեցիկ երևույթներ էլ կան: Ժամանակին իմ անձնական կյանքը բավականին քննարկվող դարձավ և ունեցավ քամուց էլ թեթև չափազանցությունների հոսանքը: Դա իմ վաղ երիտասարդ տարիների՝ ինչ-որ չափով թերացումների հետևանքն էր, սխալ ընտրությունը: Բայց հիմա դա լինել չի կարող, քանի որ սկսում ես քեզ ավելի ճիշտ ընկալել և հասկանալ, մեծանում ես և կյանքի «գեղեցիկ» անակնկալների շնորհիվ դառնում ավելի զգոն: Հիմա միայն մի բան կասեմ՝ դա իմ անձնականն է»:

Ընտանիք կազմելն Անիի կյանքի կարևոր ցանկություններից մեկն է դեռ մանկուց: Սիրում է մեծ ընտանիքներ, ջերմություն, աղմուկ, և որ յուրաքանչյուր օրը լցված լինի ծիծաղով. «Ցանկությունս սարերի հետևում չէ, Աստծո կամոք: Ինձ համար շատ դժվար է կյանքում, ես ինձ համարում եմ ուժեղ կին, բայց ոչ տղամարդ կին. չեմ սիրում այդ արտահայտությունը: Ուժեղ կինը հաջողակ տղամարդու զարդն է: Ես կարծում եմ՝ շատ կանայք ինձ հետ համաձայն կլինեն, մեր օրերում դա բավականին լուրջ հարց է»:  

 

Ասում են՝ տարիքի հետ մարդն ավելի է հասունանում, ավելի բծախնդիր է դառնում: Անիի դեպքում էլ է այդպես, հիմա ավելի զգոն է դարձել, բայց այս ամենն անհանգստանալու տեղիք է տալիս նրա մտերիմներին և հարազատներին. «Նրանք վախենում են, որ իրենց հարազատը երբեք էլ չկարողանա գտնել իր համար ճիշտ մարդու և պարզապես միայնակ մնա: Ես, իհարկե, հասկանում եմ բոլոր այդ մտավախությունները, բայց պետք չէ անել այդ բանն առանց սիրո, որ տարիքում էլ լինի այն: Ես սիրում եմ մեր հայկական ավանդույթները, բայց կան մի քանիսը, որոնց հետ ես իրոք համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերում է ինձ մոտ թողնելու՝ թվացյալ բոլոր ճանապարհներն անցնելուն, ասեմ, որ ես հայտնի խաղի «Դրակոնի» միջի հարսիկը չեմ: Դա կլինի ինքնաբերաբար, առանց խաղի կանոնների»:

Խոսելով կարոտի մասին՝ Անին այսպես ասաց. «Կարոտում եմ ինձ համար շատ թանկ և հարազատ մարդու՝ մորաքրոջս, ով արդեն չկա ողջերի շարքում: Նրան շատ եմ կարոտում և անզորությունից հուզվում, որ էլ երբեք չեմ կարող գրկել նրան, ինչպես առաջ: Գիտեմ՝ կգա մի ժամանակ, երբ կկարողանամ դա անել, բայց արդեն ուրիշ կյանքի հարթության մեջ: Ցավոք… բայց մի օր…»

 

Զրույցի վերջում էլ Անին նշեց, որ իր երեսունամյակը կամփոփի մենահամերգով. գեղեցիկ մտքեր ունի, որոնք կիրականացնի, երբ ժամանակը գա: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта