Հենրիխ Մխիթարյանը՝ «Մարինա Բեյ Սանդսի» լողավազանում (ֆոտո)
СпортԱսիական մրցաշրջագայությունում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» Սինգապուրում է: Գերմանական թիմի ֆուտբոլիստները, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանգստի ժամերն անցկացրել են հռչակավոր «Մարինա Բեյ Սանդս» հյուրանոցի տանիքի բացօթյա լողավազանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին «Բորուսիան» Մալայզիայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ջոհոր Դարուլի» հետ եւ առավելության է հասել 6։1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը եղել է դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում եւ անցկացրել է առաջին խաղակեսը։