Իբրահիմովիչ. Բունդեսլիգան հավանում եմ, տեղափոխվելու դեպքում՝ միայն «Բավարիա»
СпортՖրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ կարիերայի ընթացքում հանդես կգա նաեւ Գերմանիայի առաջնությունում, սակայն միայն «Բավարիա» տեղափոխվելու դեպքում:
«Իհարկե, ես հավանում եմ Բունդեսլիգան: Ես դեռ շատ ժամանակ ունեմ կարիերայումս, տեղափոխությունս Գերմանիա մի օր կարող է տեղի ունենալ: Սակայն ակնհայտ է, որ Գերմանիա մեկնելու դեպքում՝ միայն «Բավարիա»: Մյունխենյան ակումբն աշխարհի հինգ լավագույններից մեկն է»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ֆրանսիայում մի քանի սկանդալային հայտարարություններից հետո Իբրահիմովիչն անցած մրցաշրջանում հանրային սուր քննադատության թիրախում էր եւ շատ էր խոսվում, որ շվեդ խաղացողը չի մնա ՊՍԺ-ում: