ՀՀ սպորտի նախարարը պարգևատրել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի հաղթողներին
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին:
Նախարարը պարգևատրել է բազմամարտի հաղթող և մրցանակակիր տղաներին, մաղթել նրանց մեծ ձեռքբերումներ իրենց հետագա մարզական կյանքում: «Դուք հաղթել եք այնպիսի տիտղոսակիր մարզիկի հուշամրցաշարում, որն իրավամբ հայ ազգի պարծանքն է: Հրանտ Շահինյանն առաջին օլիմպիական չեմպիոնն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Ես բոլորիդ մաղթում եմ աշխատասիրություն և համառություն նրա օլիմպիական տիտղոսին արժանանալու համար»,- պատանի մարզիկներին ասել է նախարարը:
Հուշամրցաշարը մեկնարկել է հուլիսի 7-ին, որին մասնակցել են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 6-11 տարեկան 110 տղաներ և աղջիկներ: Ըստ տարիքային խմբերի տղաներից հաղթողներ են ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուրումյանը, Յուրի Նազարյանը, Գևորգ Պետրոսյանը, Արսեն Շավոյանը: Արմենպրեսի հաղորդմամբ, աղջիկներից հաղթել են Նարե Մանուկյանը, Սիլվի Բաղդասարյանը, Արինա Եգանյանը, Մարգարիտա Բոյաջյանը: