Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հայկական ազգային երաժշտական գանձարանը» նոտագրել ու ձայնագրել է 500-ից ավելի ժողովրդական երգ, որոնց մեծ մասն անհայտ է հանրությանը

Культура

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում նոտագրվել և ձայնագրվել են բուն հայկական ինքնությունը բացահայտող ժողովրդական ավելի քան 500 երգեր, որոնց հիմնական մասը գրեթե հայտնի չէ հանրության լայն շերտերին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագիրը ներկայացրեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար Մարինա Սուլթանյանը՝ նշելով, որ ծրագիրն ուղղված է հայկական ազգային արժեքների պահպանության և հոգևոր ժառանգության փրկությանը։ «Սա 1.5 տարվա աշխատանքի արդյունք է, որը ներկայացնում ենք հանրությանը։ Ընդհանրապես հիմնադրամը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղերին, առաջինը ընտրեցինք երաժշտությունը, որովհետև հենց երաժշտությունն է աշխարհում ապրող բոլոր հայերի արտահայտչամիջոցը։ Սա կարևոր աշխատանք է հազարավոր մարտահրավերների պայմաններում։ Ծրագրի շրջանակում ստեղծվեց հայկական երգերի մի շտեմարան՝ ժամանակից թվային տարբերակով»,- ներկայացրեց նա։

Նախագծի գլխավոր երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ խոսում ենք ազգի ինքնության մասին, ի հայտ են գալիս կարևորագույն բաղադրյալները, որոնք կազմում են այդ ինքնությունը՝ լեզուն կրոնը և մշակույթը, որն այս ամենի զգալի մասն է։ Մենք հայ ենք և մեր երաժշտությունը հայկական է։

«Երբևէ փորձե՞լ եք փնտրել համացանցում «հայկական երաժշտություն» բառակապակցությունը։ Ես արել եմ և արդյունքը, ցավոք, այդքան էլ համոզիչ չէ՝ տեսնում ենք երաժշտություն, որը հայերեն է, բայց հայկական չէ։ Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, որը մի կողմից ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը, փոխանցելով այն սերունդներին, մյուս կողմից՝ ցանկանում է ներկայանալ միջազգային հանրությանը իր մշակույթով։ Որպեսզի խնդիրը ինչ-որ չափով լուծենք, հասկացանք, որ պետք է սկսենք հսկայական մի ծրագիր»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ աշխատանքները իրականացվել են մի քանի փուլերով՝ սկսելով գիտահետազոտականից։ Աշխատանքներում ընդգրկվել են Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական բաժնի մասնագետները։

«Հանդիպեցի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, ով ստանձնեց գլխավոր երաժշտական խմբագրի պաշտոնը, ընտրեցինք կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն ու ամենաբուն հայկական երգերն ու նվագները, տաղերը, շարականները, որոնք բուն հայկական են։ Ամբողջ ժառանգությունը 1.5 տարիների ընթացքում զրոյից կատարեցինք, սովորեցրինք և ձայնագրեցինք, թվայնացրինք ու տեղադրեցինք վեբկայքում»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր երգ ունի իր անձնագիրը, որտեղ նշված է թե որն է ակունքը, ով է կատարել, ինչի մասին է և այլն։ Յուրաքանչյուր երգ ունի նաև իր գեղանկարը, որն ստեղծել են պրոֆեսիոնալ նկարիչներ՝ երգը լսելուց նրա մասին տեղեկություններ իմանալուց հետո։

Նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանն էլ ընդգծեց, որ երգացանկում ընտրված երգեն ընդգրկում են Արևմտյան ու Արևելյան Հայաստանի ժողովրդական երգերը տարբեր ժանրերում՝ հարսանյաց, կատակի, էպոսի, ողբի, սիրո, բնության, մանկական երգեր ու պարերգեր։

«Այս 500-ից ավելի նմուշների համար գրվեց բացատրություններ, թե որը ինչ երգ է, ով է գրառել ու երգել։ Հետո, թեև դժվարությամբ, բայց ընտրեցինք երգիչների, որոնք պետք է կատարեին այս երգերը։ Մեր նպատակն էր՝ տղամարդու երգը երգի տղամարդ, ընդ որում միատարր, ինչպես եղել է հնում, կնոջ երգը՝ կին, մանկականը՝ երեխա։ Հոգևոր երգերն էլ՝ ընտրեցինք 5-րդ դարից մինչև 15-րդ դարի շարականներ, տաղեր, որոնք կարտացոլեն տարբեր հեղինակների։ Երգիչներին սովորեցրինք այս երգերը, որին զուգահեռ ձայնագրեցինք։ Հաջորդ փուլը եղել է նոտագրությունը, որն իրականացվեց համապատասխան ժամանակակից չափանիշներին»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ ծրագրի շրջանակում նոտագրվել ու հրատարակվել է Կոմիտասի՝ «Հազար ու մի խաղ» գիրքը, իսկ ընթացքի մեջ են «Ժամագիրքը» և Եկմալյանի  «Պատարագը»։

«Կոմիտասն իր հազարավոր երգերից 1903թ-ին ընտրեց հարյուր երգ՝ հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար ու ասաց, որ սա է մեր տեսակը, բնույթը և այս հարյուրի մեջ երևում է ամեն ինչ, սակայն գումար չգտավ հրատարակելու։ Մինչ օրս լույս չէր տեսել այս գիրքը, որը ողջ Հայաստանի ժառանգության ադամանդն է»,- ասաց նա։

 Ինչ վերաբերում է երգերի շտեմարանի հեղինակային իրավունքին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն ժողովրդինն է, սակայն եթե որևէ մեկը կցանկանա օգտագործել դրանք ֆիլմում կամ որևէ այլ նախագծում, ապա պետք է թույլտվություն ստանա, այլապես մեծ տուգանքներ կվճարի։

 Իսկ դրանք ավելի հանրամատչելի դարձնելու և այլ ժողովուրդների կողմից սեփականաշնորհելու փորձերը բացառելու համար, նախագծի հեղինակները այլ բան են մտածել։

«Մեր հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը վերջին ժողովներում հանդես եկավ ևս մեկ մտահաղացմամբ։ Գեղեցիկ սարք է պատրաստվելու՝ գանձատուփ, որոնք հնարավորություն կտան հնչեցնել երգերը։ Դրանք կտեղադրվեն Մատենադարանում, թանգարաններում, Էջմիածնում, Հռոմի պապի նստավայրում և մի շարք այլ կարևոր կառույցներում։ Սա է լինելու այն բանի ապացույցը, որ այս երգերը պատկանում են մեզ»,-ասաց նա։

Նշենք, որ այս երգերը տեղադրվում են armenianmusic.am կայքում, արդեն իսկ ներբեռնված են շուրջ 100 երգեր՝ իրենց անձնագրերով ու բնութագրերով։

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»