ՊՍԺ-ն պատրաստ է Իբրահիմովիչին վաճառել Միլանին 5.5 մլն եվրոյով
СпортԻտալական «Միլանը» շարունակում է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ բանակցել Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ։
«La Gazzetta dello Sport»-ի տվյալներով՝ փարիզցիները պատրաստ են 33-ամյա ֆուտբոլիստին վաճառել 5.5 մլն եվրոյով, իսկ իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին շվեդի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Միլանցիները պատրաստ են Իբրահիմովիչի հետ կնքել 3 տարվա պայմանագիր՝ նրան վճարելով տարեկան 5.5 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Զլատանը «Միլանում» է հանդես եկել 2010-ից 2012 թվականներին։