«Յուվենտուս»-ը կրկին հետաքրքրված է Մխիթարյանով
СпортԻտալական Թուրինի «Յուվենտուս»-ը կրկին սկսել է հետաքրքվել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Արմենպրեսի հաղորդմամբ, իտալական Ilsussidiario-ն գրում է, որ թուրինյան ակումբն իր ուշադրության կետրոնում պահում է երկու ֆուտբոլիստների` «Շախտյոր»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Տեյշեյրային և Հենրիխ Մխիթարյանին: Իտալացիները կիսապաշտպանության գծում փլեյմեքեր են փնտրում: «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին իր թիմի կազմում ուզում է տեսնել հենց Մխիթարյանին:
Արդեն նախորդ մրցաշրջանի ավարտին Թուրինի «Յուվենտուս»-ը կրկին հետաքրքրված էր Մխիթարյանի ծառայություններով, բայց Մխիթարյանը շարունակում է մնալ Դորտմունդում և այս օրերին «Բորուսիա»-ի հետ մեկնել է ասիական տուրի: