«Ալաշկերտը» մեծ կորուստներով է մեկնելու հաջորդ խաղին. Աբրահամ Խաշմանյան
СпортԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում իր թիմի մրցակցին շատ ավելի ուժեղ է համարում, քան նախորդն էր: «Բնական է, որ դրական եմ գնահատում Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման արդյունքը: Եթե մենք հաղթել ենք «Սենթ Ջոնսոն&raq uo;-ին դա չի նշանակում, որ մրցակիցը թույլ էր, ասեմ ավելին` ուժեղ թիմ էր: Տղաներն ամեն ինչ արեցին պատասխան խաղում: Շատ մեծ ճնշում կար մեզ վրա ոչ միայն հակառակորդի ֆոտբոլիստների, երկրպագուների այլ նաև մրցավարի կողմից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խաշմանյանը:
Խոսելով առաջիկ մրցակցի մասին` հայ մասնագետը փաստեց. «Հաջորդ հանդիպումն արդեն հուլիսի 16-ին է և վերականգնվելու շրջանը քիչ է: Բայց փորձելու ենք առավելագույնն անել: Մենք բավականին երկար ճանապարհ ենք գնացել և վերադարձել: Բացի այդ, արդեն 16-ին վեցը ժամ գնալու ենք Թբիլիսի, իսկ այնտեղից էլ 4 ժամ թռնելու ենք Ղազախստան, որը ընդհանուր անում է 10 ժամ ճանապարհ: Բայց մենք առավել բարդ խնդիր ունենք: Մեր երեք առաջատար ֆուտբոլիստները կբացակայեն: «Կայրաթ»-ը բավականին ուժեղ թիմ է: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունից հետո մեզ նորից բաժին է հասել հայկական ակումբների մրցակիցների մեջ ամենազորեղ մրցակիցը»:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կխաղա ղազախական «Կայրաթ»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտ»-ը հաղթել էր շոտլանդական «Սենթ Ջոնսոն»-ին: