Էլ-Շարավին կարիերան կշարունակի Մոնակոյում
Спорт«Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է «Sky Sport»-ը, ակումբները գրեթե համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Ըստ տեղեկության՝ 22-ամյա հարձակվողի տրանսֆերը կկազմի 16-ից 18 միլիոն եվրո:
Պարբերականը հաղորդում է նաև, որ Էլ-Շարավին, ըստ ամենայնի, կիրակի բուժզննում կանցնի ֆրանսիական ակումբում:
Ա սերիայի ավարտված առաջնությունում Էլ-Շարավին մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցումների հեղինակ: