Ջերարդ. Նորամուտս բարդ ստացվեց «Լոս Անջելես Գելաքսիում» (ֆոտոշարք)
СпортԱնգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին ավագ Ստիվեն Ջերարդը հուլիսի 12-ին նորամուտն է նշել ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում: Դա տեղի է ունեցել ընկերական մրցաշարում, որում «Լոս Անջելես Գելաքսին» 2:1 հաշվով հաղթել է «Ամերիկային»: 34-ամյա Ջերարդը ամերիկյան ակումբի մեկնարկային կազմում հանդես է եկել 45 րոպե, իսկ խաղից հետո կիսվել է տպավորություններով.
«Զգացողությունները հիասքանչ են: Բարդ խաղը ստացվեց, քանի որ «Ամերիկան» լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Խաղադաշտում 45 րոպե անցկացնելը լավ է ինձ համար: Աստիճանաբար ավելի լավը կդառնամ, երբ կհարմարվեմ ակումբակիցներիս»,- Ջերարդի խոսքը մեջներում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լիվերպուլում», որի կազմում 17 մրցաշրջան անցկացնելուց հետո որոշեց հեռանալ: