Պաշտոնական. Իմոբիլեն լքեց Դորտմունդի «Բորուսիան»
СпортԴորտմունդի «Բորուսիայի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն տեղափոխվել է իսպանական «Սեւիլիա»:
«Բորուսիայի» կայքը հայտնում է, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրը մեկ տարով վարձակալել է Իտալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին, որը Սեւիլիայում բուժզննում կանցնի հուլիսի 13-ին:
Գերմանիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 24 հանդիպման եւ խփել է 3 գոլ: Իմոբիլեն 2014-ին Թուրինի «Տորինոյից» էր տեղափոխվել «Բորուսիա»: