«Ռեալը» հրաժարվել է 140 միլիոնով վաճառել Բեյլին
СпортՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդին» մերժել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով:
Cadena Cope-ի համաձայն՝ Ուելսի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 140 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել:
2013-ին «Ռեալը» Բեյլին 100 միլիոն եվրոյով էր գնել «Տոտենհեմից»: Ավարտված մրցաշրջանում ուելսցին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 48 խաղի ու դարձել է 17 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: