Ереван, 23.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


5 հայտնի լքված ուրվական-քաղաքներ և դրանց փշաքաղեցնող պատմությունները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Լքված ավերակների մասին խոսելիս Պոմպեյն ու Մաչու Պիչուն են առաջինը գալիս մտքիդ, սակայն գոյություն ունեն նաև 19-րդ և 20-րդ դարից լքված բնակավայրեր, որոնք անբնակ են դարձել բնական աղետների, պատերազմների կամ տնտեսական ճգնաժամերի պատճառով։ Այս ուրվական-քաղաքներից շատերը երկրորդ կյանք են ստացել՝ կինոնկարահանման հրապարակ դառնալով, մյուսներն էլ տուրիստական կենտրոններ են դարձել հետաքրքրասերների համար։

 5   Պրիպյատ, Ուկրաինա

An abandoned school in Pripyat, Ukraine

1986թ-ի ապրիլի 26-ին՝ ժամը 1։23-ին, Սովետական Միության Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանի չորրորդ ռեակտորն աղետալի վթարի ենթարկվեց։ Տեղի ունեցած պայթյունի կրակի բոցն ու ռադիոակտիվ նյութերը տարածվեցին Պրիպյատի շրջակայքով, որը Չերնոբիլի մոտ գտնվող փոքրիկ քաղաք էր, որտեղ ապրում էին ատոմակայանի գիտնականներն ու աշխատակիցները։
Սովետական իշխանություններն ավելի ուշ Չեռնոբիլի շրջակայքի 19 կմ տարածքը փակեցին՝ Պրիպյատը թողնելով որպես ուրվական-քաղաք։ Արդեն գրեթե երեք տասնամյակ քաղաքը մնում է որպես աղետի հիշեցում։ Ռադիոակտիվ նյութերով լցված երբեմնի բնակելի շենքերում, սպորտային համալիրների շենքերում ու զվարճանքի այգիներում վայրի կենդանիներ են թափառում։ Քաղաքի փոստային գրասենյակում 1986թ-ից մնացած հարյուրավոր նամակներ մնացել են չուղարկված։ Չնայած Պրիպյատի ճառագայթման մակարդակը նվազել է այնքան, որ հնարավոր է այցելել ու հետազոտել Պրիպյատի տարածքը, այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ մի քանի դար կպահանջվի, մինչև քաղաքն անվտանգ համարվի բնակության համար։

 4  Օրադուր-սուր-Գլան, Ֆրանսիա

Oradur-sur-Glane

1944թ․-ի հունիսի 10-ի կեսօրին Օրադուր-սուր-Գլան գյուղը դարձավ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բնակչության ամենաահասարսուռ կոտորածի թատերաբեմը։ Ֆրանսիացիների դիմադրությունը ճնշելու մտադրությամբ գերմանացիները շրջափակեցին գյուղը՝ սպանելով ողջ բնակչությանն ու հրի մատնելով նրանց տները։ Տղամարդկանց գնդակահարեցին, իսկ կանանց ու երեխաներին, եկեղեցում փակելով, սպանեցին պայթուցիկներով։ Միայն մի քանի հոգի կարողացան փրկվել՝ մեռած ձևանալով ու ավելի ուշ մոտակա անտառներ փախչելով։ Պատերազմից հետո նոր Օրադուր-սուր-Գլան կառուցվեց հին բնակավայրի մոտ, սակայն նախագահ Շառլ դը Գոլը պատվիրեց ձեռք չտալ փլատակները՝ այն պահպանելով որպես քաղաքի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Փոքրիկ այս բնակավայրը մինչ այսօր մնում է հենց այնպես, ինչպես այն մնացել է ամայանալուց հետո։

 3  Հաշիմա կղզի, Ճապոնիա

hashimaԱյսօր Հաշիմա կղզին ծովի պատերով շրջափակված բետոնե փլատակների ամայի լաբիրինթոս է, մինչդեռ ժամանակին աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից մեկն էր։ Նագասակիի ափերի մոտ գտնվող այս փոքրիկ կղզին առաջին անգամ բնակեցվել է 1887թ-ին՝ հիմնվելով որպես ածխահանքային գաղութ։ Հետագայում այն գնեց «Mitsubishi»-ն՝ կղզում բետոնե բնակելի շենքերկառուցելով։ Հետագա մի քանի տասնամյակների ընթացքում Հաշիմայում կյանքը եռում էր, հատկապես Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ ճապոնացիները հազարավոր կորեացի և չինացի գերիների ստիպում էին աշխատել հանքերում։ 1950-ականներին 6.3 հեկտար տարածքում բնակչության թիվը հասավ 5,259-ի։ Իսկ 1960-ականներին, երբ ածխին սկսեց փոխարինել նավթը, կղզում ապրելն այլևս անտանելի էր, և երբ 1974թ-ին ածխի հանքը փակվեց, այն սկսեցին լքել։ Լքվելուց ու ամայանալուց հետո՝ 2009թ-ին, կղզին պաշտոնապես բացվեց զբոսաշրջիկների համար և նույնիսկ ներշնչանք հանդիսացավ 2012թ-ի Ջեյմս Բոնդի «Skyfall» ֆիլմի համար։

 2  Վարոշա, Կիպրոս

famgusta

1970-ականներին Կիպրոսի Վարոշա բնակավայրի լողափն ամենահայտնի միլիոնատերերի «խաղահրապարակն» էր Միջերկրականում։ Այն տուրիստական ակտիվ կենտրոն էր, որտեղ հանգստանում էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք Էլիզաբեթ Թեյլորն ու Բրիջիտ Բարդոն են։ 
Ամեն ինչ փոխվեց 1974թ-ին, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս և զավթեց դրա հյուսիսային մասը՝ ի պատասխան հունական նացիոնալիստական հեղաշրջման փորձի։ Վարոշայի 15,000 բնակիչներն ահի մեջ փախան քաղաքից՝ արժեքավոր իրերն ու նախկին կյանքը հետևում թողնելով։ Շատերը կարծում էին, որ մարտերից հետո բնակիչները կվերադառնան, սակայն շարունակական քաղաքական կոնֆլիկտը Վարոշան պահեց զինված հսկողության հետևում։ Այժմ Վարոշան ուրվական-քաղաքի է վերածվել, որտեղ ծառերն աճել են շենքերի հատակից ներս։ Ժամանակն այստեղ ասես կանգ է առել ամայանալուց հետո։

 1  Բոդի, Կալիֆորնիա

bodie 1

Կալիֆորնիայի Բոդի քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1876թ-ին, երբ հանքափորերն այստեղ ոսկու և արծաթի հանքեր հայտնաբերեցին։ Ոսկու տենդով տարված՝ մարդիկ սկսեցին «լցվել» այստեղ 1870-ականների վերջին։ Օրական այստեղ տասից ավելի մարդիկ էին գալիս, և բնակչությունը շուտով հասավ 10,000-ի։ Բոդին հայտնի էր դարձել որպես «մեղքերի ծով», որը լի էր կոպիտ տղամարդկանցով, մարմնավաճառներով ու օփիումի որջերով։  
Շուտով, սակայն, գերբնակեցված թույլ ենթակառուցվածքն ու խիստ ձմեռները ստիպեցին բնակիչներին ավելի բարենպաստ վայրեր տեղափոխվել։ Մինչև 1940-ականներ բնակչությունը սկսեց նվազել, ու ի վերջո բնակավայրն ամբողջովին լքվեց՝ դառնալով ամենալավ պահպանված ուրվական-քաղաքներից մեկը, ու ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այն տեսնելու։ 

Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран