«Չելսի»-ն հայտարարել է նոր դարպասապահ ձեռք բերելու մասին
СпортԼոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է նոր դարպասապահ ձեռք բերելու մասին: Ինչպես հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը, «Չելսի»-ն 4-ամյա պայմանագիր է կնքել «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչի հետ:
Բեգովիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսի»-ի երկրորդ ձեռքբերումն է: Մինչ այդ լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
«Ես շատ ուրախ եմ «Չելսի»-ին միանալու համար: Մարզչի հետ երկար զրույցելուց հետո ես հասկացա, որ կարող եմ առաջընթաց գրանցել այստեղ և թիմում կարևոր դեր ստանձնել»,- ասել է Բեգովիչը:
Թիմի մյուս դարպասապահը` Տիբո Կուրտուան կշարունակի խաղալ 13 համարի մարզաշապիկով, իսկ Բեգովիչը նոր ակումբում հանդես կգա 1 համարի մարզաշապիկով: