Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսին
СпортՀունգարիայում շարունակվում է մինչև 20 տարեկան հավաքականների բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը խմբային փուլի երրորդ խաղում 49:88 հաշվով զիջեց Բելառուսին և զրկվեց 1-8-րդ տեղերի համար պայքարելու հնարավորությունից: Վիկտոր Ուսկովի սաները կփորձեն հայտնվել լավագույն տասնյակում և հանդես կգան 9-ից 18-րդ տեղերի համար պայքարում:
ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 13-ին Հայաստանը կմրցի Մոլդովայի հետ: