Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դրական վարկային պատմություն ձևավորելը բխում է հենց հաճախորդի շահերից

Վարկային պատմության կարևորության, բանկի հանդեպ պարտավորությունները բարեխիղճ չկատարելու, հաճախորդների կողմից խարդախության փորձերի ու դրանց հետևանքների մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցինք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանի հետ:

— Տիկին Առաքելյան, կխնդրեմ մանրամասն պարզաբանել. եթե վարկառուն պարբերաբար ուշացրել է վարկի գծով մարումները կամ էլ ընդհանրապես հրաժարվել է դրանք կատարելուց, ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում բանկը:

—Վարկը ձևակերպելիս վարկառուները պետք է հստակ գիտակցեն, որ այդ օրվանից սկսած ձևավորում են իրենց վարկային պատմությունը, որը որոշիչ դեր է խաղալու հետագա վարկավորման ժամանակ: Հաճախորդի վարկային պատմությունը բանկի հետ համագործակցության տվյալների շտեմարան է` սկսած վարկի ձևակերպումից մինչև դրա մարումը: Եթե վարկառուն ուշացնում է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները, ապա տվյալ հաճախորդն ինքն իր համար ձևավորում է բացասական վարկային պատմություն:

Հետևաբար, հաջորդ վարկի ստացումը տվյալ հաճախորդի համար մոտակա մի քանի տարիների ընթացքում դառնում է գրեթե անհնար: Բացասական վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն 5 տարի: Նաև նշեմ, որ հարցը չի կարելի լուծել այլ բանկ դիմելու միջոցով: Հայաստանում գործող ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն վարկը հաստատելուց առաջ դիմում է վարկային բյուրո` տվյալ հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով:

Ինչ վերաբերում է խնդրահարույց վարկերի վերադարձման գործընթացին, ապա այն բաղկացած է մի քանի փուլերից: Սկզբում մեր մասնագետներն աշխատում են ոչ բարեխիղճ վարկառուի հետ և փորձում վերհանել վճարումների ուշացման պատճառները ու համապատասխան լուծումներ գտնել: Եթե վարկառուն, այնուամենայնիվ, հրաժարվում է իր վարկային պարտավորությունների կատարումից և պատշաճ կերպով չի արձագանքում բանկի ընդառաջ գնալու քայլերին, ապա խնդիրը լուծվում է դատական կարգով:

— Որքա՞ն հաճախ է բանկը դիմում դատարան անբարեխիղճ վարկառուներից վարկի գումարները վերադարձնելու համար:

— Համագործակցության արդյունքում բանկը և հաճախորդը հիմնականում կարողանում են երկու կողմերի համար էլ ընդունելի լուծում գտնել` առանց գործը դատարան հասցնելու, եթե, իհարկե, վարկառուն միտումնավոր չի փորձում խաբել բանկին: Լինում են դեպքեր, երբ որոշ անձինք փորձում են վարկային միջոցներ ստանալ բանկերից` ի սկզբանե նպատակ չունենալով դրանք վերադարձնել: Անգամ փորձում են թաքցնել կամ վնասել վարկի ապահովման միջոցը, օրինակ` գրավի առարկան:

Մենք հասկանում ենք, թե ինչպես է աշխատում այդ խարդախության մեխանիզմը, և մշտապես կատարելագործում ենք մեր վերահսկման և սքորինգային համակարգերը` նման «կեղծ» վարկերը բացառելու համար: Այդ դեպքերում, բնականաբար, բանկը դիմում է դատարան, բայց երբ վարկառուն կամ երաշխավորը փորձում է նույնիսկ մաս-մաս վճարելով մարել վարկը, ապա բանկը բոլոր հնարավոր դեպքերում գնում է ընդառաջ, նույնիսկ եթե գործը գտնվում է հարկադիր կատարման փուլում:

Ցավոք, պետք է նշեմ նաև, որ լինում են ակնհայտ չարամտորեն գրավի առարկան ոչնչացնելու, թաքցնելու դեպքեր: Այս պարագայում հարուցվում է քրեական գործ: Բանկը օրենքի շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները նման խարդախ «վարկառուների» հանդեպ խստագույն պատժամիջոցներ կիրառելու համար: Օրինակ, քրեական գործ է հարուցվել փաստաթղթերը կեղծելու և այլ անձանց լիազորություներ տալու միջոցով բանկի գումարը խարդախության ճանապարհով ելքագրելու համար` ներգրավելով անգամ որոշ պետական ծառայողների: Մեկ այլ դեպքում գրավատուները թաքցնում, ոչնչացնում կամ վնասում են գրավի առարկան` մտածելով, որ որևէ պատասխանատվություն դրա համար չեն կրելու: Պատահել է դեպք, երբ գործը փակուղի տանելու նպատակով վարկառուն հրաժարվել է նոտարական կարգով իր կողմից տրված համաձայնագրերից կամ ստորագրված փաստաթղթերից: Նման վարկառուի կամ գրավատուի նկատմամբ հարուցվում է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու և դատավարությունն անհիմն խոչընդոտելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով բավականին լուրջ տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում է սահմանվում պետության, միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, եթե այն խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպությանը կամ պետությանը: Բանկային համակարգում ներկայումս առկա է նման դեպք, երբ անձն այդ հոդվածով ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Նշեմ նաև, որ որոշ անբարեխիղճ վարկառուներ գործընթացը ձգձգելու համար անգամ փորձում են զրպարտչական տեղեկատվություն տարածել բանկերի մասին, ինչը, բնականաբար, որևէ կերպ չի կարող նրանց ազատել վարկային պարտավորությունների կատարումից: Իսկ ահա զրպարտության համար նրանք պատասխանատվության կանչվում են միանշանակ:

Նման դեպք ևս առկա է, երբ անձը դատարանի վճռով պարտավորվել է հրապարակայնորեն հերքել զրպարտությունը և փոխհատուցում վճարել: Ի դեպ, ներկայումս քննարկման փուլում է գտնվում քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ըստ այդմ՝ ընդլայնվում է քրեական պատասխանատվություն նախատեսող այն հոդվածների ցանկը, որոնցով սահմանվում է պատիժ գրավի առարկան թաքցնելու, ոչնչացնելու և վնասելու համար:

Ուստի, մեկ անգամ ևս հորդորում ենք վարկառուներին ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները, ձևավորել դրական վարկային պատմություն, իսկ խնդիրներ ծագելու դեպքում զերծ մնալ խարդախության փորձերից և դիմել բանկին` հաշտության եզրեր գտնելու համար:

— Կպարզաբանեք՝ ի՞նչ է նշանակում դրական վարկային պատմություն: Ո՞րն է դրա առավելությունը հաճախորդի համար:

— Վարկային պատմությունը բանկի համար հաճախորդի համբավն է: Դա ցույց է տալիս, որ դու պարտաճանաչ և վստահելի հաճախորդ ես: Դրական վարկային պատմություն ձևավորելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձին անհրաժեշտ է ընդամենը ժամանակին կատարել իր վարկային պարտավորությունները: Արդյունքում, հետագայում հեշտությամբ և արագ կարող ես ստանալ մեկ այլ վարկ ևս: Ընդ որում, կարելի է հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Այդ առավելությունը կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi