Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք
СпортՖուտզալի Հայաստանի ազգային ընտրանին մարզական հավաք կանցկացնի: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Վրաստանի Ուռեկի քաղաք, որտեղ հուլիսի 15-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Էռնեստ Ակոպով, Արտակ Պողոսյան, Արթուր Մկրտչյան, Սարո Գալստյան, Սարո Մարդանյան, Հենրիկ Գրիգորյան, Արա Մկրտչյան, Սարգիս Նասիբյան, Արմեն Բաբայան, Գևորգ Օհանյան, Հակոբ Դոքմանյան, Արմեն Ղազարյան, Նարեկ Եսայան և Վարդան Ղուկասյան: