Կեյտան երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը
СпортԻտալական «Ռոմայի» և Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Նոր համաձայնագրով Կեյտան Հռոմում կմնա մինչև 2015/16 մրցաշրջաի ավարտը, հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։
35-ամյա Կեյտան «Ռոմայում» է 2014 թ. ամռանից։ Ավարտված մրցաշրջանոմ նա մասնակցել է 26 հանդիպման, խփել երկու գոլ։