UEFA-ն պատժել է ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբին
СпортUEFA-ն պատժել է Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային ակումբին` որակազրկելով նրա մարզադաշտը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը:
Եվրոպայի առաջնության ընտրական ռաունդի հանդիպումից հետո «Գաբալա»-ի դեմ բողոքով հանդես է եկել Թբիլիսիի «Դինամո»-ն:
Բողոքը քննելուց հետո UEFA-ն պատժել է «Գաբալա»-ին: Ընդունված որոշման համաձայն` Եվրոպայի առաջնության 2-րդ ռաունդի պատասխան խաղը սերբական «Չուկարիչկա» թիմի հետ տեղի կունենա ոչ թե «Գալա» մարզադաշտում, այլ Բաքվի «Բաքսել Արենա»-ում: Գաբալայի քաղաքային մարզդաշտը որակազրկվել է վրացիների հետ պատասխան խաղի ժամանակ ադրբեջանցի երկրպագուների վատ վարքի պատճառով:
Հուլիսի 9-ին Գաբալայում վրացական «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուները մարզադաշտում Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումներով անգլերենով եւ ադրբեջաներենով «Մարնեուլը, Քութաիսը, Բոլնիսը ադրբեջանական հողեր են» սադրիչ պաստառներ են բռնել եւ նման բովանդակությամբ լոզունգներ վանկարկել, կոխկրտել, պատառոտել եւ այրել Վրաստանի դրոշը: