Դավիթ Սաֆարյանը դեռ գոհ չէ իր մարզավիճակից
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի կարծիքով` ինքը դեռ լավագույն մարզավիճակում չէ: «Աշխարհի առաջնությունից հետո, երբ վնասվածք ստացա, դեռ չեմ հասել այն մարզավիճակին, որից գոհ կլինեմ: Ես հասկանում եմ, որ աշխարհի առաջնությունը մոտ է և լիահույս եմ, որ լավ արդյունք ցույց կտամ: Մարզվում եմ, անում եմ ամեն ինչ` լավագույն մարզավիճակիս հասնելու համար և կարծում եմ` աշխարհի առաջնության ժամանակ արդեն պատրաստ կլինեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Դավիթ Սաֆարյանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է; Նա հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպական խաղերին, սակայն ոչ մի լուրջ արդյունք չգրանցեց: