Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ուսումնասիրել է նաև պատերազմական դրությունում գտնվող երկրների փորձը
ПолитикаՀՀ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակով Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որին մասնակցող բոլոր կուսակցությունները եւ դաշինքները նախապես պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուն և ծրագրային հիմնադրույթները: «Խորհրդարանին վերապահվելու են անհամեմատ լայն վերահսկողական լիազորություններ: Խորհրդարանում էապես ընդլայնվելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը, որոնք պատասխանատու դիրքեր են զբաղեցնելու խորհրդարանական մարմիններում: Գործադիր իշխանության բոլոր մարմինների նկատմամբ կսահմանվի խորհրդարանական վերահսկողություն: Բացի այդ` ՀՀ Ազգային ժողովում որոշակի տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին»,-«Արմեն
Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը չի ունենալու անմիջական մանդատ, նրան ընտրելու են ընտրիչները: «Դեռևս Սահմանադրության նախնական նախագծում կոնկրետ ձևակերպում չկա, թե ովքեր են լինելու այդ ընտրիչները, սակայն կարող եմ ասել, որ նրանց կազմում լինելու են և պատգամավորներ, և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ»,-պարզաբանեց Դանիելյանը:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընտրվող պետական մարմինների ու պաշտոնյաների ցանկին` նա շեշտեց, որ այդ ցանկը չի փոփոխվելու: «Ըստ նախագծի`ՀՀ Ազգային ժողով անցնելու անցողիկ շեմը բարձրանալու է, որը պայմանավորված է ընդդիմադիր քաղաքական ուժերի դերի բարձրացման անհրաժեշտությամբ»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը: Բանախոսը դիտարկմամբ`կենտրոնացված կառավարման ձևի պարագայում երկրի խորհրդարանական կառավարման ձևի ընտրությունը կարող է միակ ընդունելին դառնալ, եթե մասնագիտական հանձնաժողովն առաջադրի գերագույն հրամանատարի խելամիտ նշանակման ընթացակարգ:
«Ընդհանրապես` կառավարման խորհրդարանական ձև ընտրել են այնպիսի երկրներ, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, և այդ երկրների փորձը մանրակրկիտ ուսումնասիրվել է»,- նշեց Դանիելյանը` հավելելով, որ նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ երկրի հրամանատարը լինելու է երկրի վարչապետը, սակայն ՀՀ կառավարությունը կարող է նաև այլ անձի նշանակել այդ պաշտոնում: