Բենիտես. «Ռեալը» պետք է ավելի լավ պաշտպանվի
СпортՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատմել է, թե ինչպիսին է տեսնում իր թիմի խաղը:
«Ռեալը» դա «Ռեալն» է: Մեր նպատակն է ստեղծել մի թիմ, որը կհաղթի ցանկացած խաղում եւ կգրոհի այնպես, ինչպես վերջին տարիներին: Թիմը պետք է սկսի ավելի լավ պաշտպանվել:
Մենք պետք է հասնենք այնպիսի բալանսի, որը մեզ հնարավորություն կտա հաղթել մեծագույն խաղերում եւ նվաճել տիտղոսներ»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ այս օրերին «Ռեալը» հավաք է անցկացնում Ավստրալիայում ընթացող: