«Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ակումբն է
СпортՄադրիդի «Ռեալ»-ն ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է ըստ ամերիկյան Forbes հանդեսի:
Համաձայն հանդեսի կատարած հաշվարկների՝ «սերունցքայինների» կարողությունը գնահատվում է 3,26 միլիոն դոլար: Ամենաթանկ 5 ակումբերին շարքին են դառվել նաև ամերիկյան ֆուտբոլի «Դալաս Կովբոյ»-ը, բեյսբոլի «Նյու Յորք Յանկիս»-ը, «Բարսելոնա» և«Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռեալ»-ը ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ «Ռեալ» իսպաներեն նշանակում է արքայական: Ակումբն այս անվանումը ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Թիմը մասնակցում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնությանը՝ «Լա Լիգա»-ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, «Լա Լիգա»-ում ունի ռեկորդային՝ 32 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթ։