Գևորգ Ղազարյանը մոտ է «Մետալիստ» տեղափոխվելուն
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հնարավոր է տեղափոխվի Խարկովի «Մետալիստ»: Այդ մասին հայտնում է «Տերրիկոն»-ը՝ վկայակոչելով «Ֆուտբոլ 1» հեռուստաընկերությունը:
27-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ավարտից հետո լքել է հունական «Կերկիրա»-ն, ուր տեղափոխվել էր ընթացիկ տարվա ձմռանը՝ կնքելով կես տարվա պայմանագիր: Խարկովյան ակումբն Ուկրաինայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: