Միխայլովիչն ու Դրոբարովը պայմանագրեր ստորագրեցին «Բանանց»-ի հետ
СпортԲոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ 26-ամյա Բոյան Միխայլովիչն ու 22-ամյա Վլատկո Դրոբարովը պայմանագրեր են ստորագրել Երևանի «Բանանցի» հետ:
Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միխայլովիչի նախորդ ակումբն էր հունգարական «Ույպեշտը», իսկ մակեդոնացի Դրոբարովինը՝ մակեդոնական «Տետեկսը»: Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մեկական տարով: Հիշեցնենք, որ Միխայլովիչն ու Դրոբարովը հուլիսի սկզբից մարզվում էին «Բանանցի» կազմում և մասնակցել են մի քանի ստուգողական հանդիպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնումէ «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: