Սահմանադրական փոփոխություններով կապահովվի ազգային փոքրամասնությունների մուտքը ԱԺ
ПолитикаՍահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված է, որ Հայաստանում գործող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ներկայացվածություն կունենան ՀՀ Ազգային ժողովում: Սա այն նորամուծություններից է, որ կապված է երկրի օրենսդիր մարմնի հետ: Մեկ այլ փոփոխություն ենթադրում է խորհրդարանում պատգամավորների թվի փոփոխություն:
«Խորհրդարանում կլինեն այն բոլոր կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների պարագայում 7 տոկոսանոց շեմի արգելքը: Ազգային ժողովը կընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլի արդյունքներով համամ ասնորեն ստանում են մանատներ, պահպանում են դրանք»,- ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը` հավելելով, որ համաձայն 89-րդ հոդվածի 1-ին մասի, ԱԺ-ում պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101: Ինչ վերաբերում է առավելագույն շեմին` ապա տեսականորեն այն կարող է հասնել մինչեւ 198-ի, սակայն գործնականում թիվը կհասնի 120-130-ի:
«Եթե խորհրդարանի ընտրության առաջին փուլի արդյունքներով ձևավորվում է մեծամասնություն և երկրորդ փուլի կարիք չի լինում, ապա ԱԺ-ն կունենա 101 պատգամավոր: Իսկ եթե անհրաժեշտ է 2-րդ փուլ, ապա հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ, որոնք ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ և ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները: Դրա համար էլ այդ թիվը ֆիքսված չէ և 89-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ առնվազն 101 պատգամավորից է կազմված լինելու Ազգային ժողովը», ասաց սահմանդրագետ Վարդան Պողոսյանը: