Պլատինին մտադրված է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
СпортՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատրաստվում է առաջադրվել ՖԻՖԱ-ի նագախահի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններում:
Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Պլատինին մտադրված է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը փոխանցել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախին:Ֆրանսիացուն կարող են աջակցել ՖԻՖԱ-ի 6 կոնֆեդերացիաներից 4-ը:
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Բլատերն արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այսանգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ ՅոզեֆԲլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլիհնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: