Բոչիայի բաց առաջնությանը մասնակցել է 30 հաշմանդամ մարզիկ
СпортԵզրափակվել է Բոչիայի բաց առաջնությունը, որն անցկացվում էր ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ: Առաջնությունն անցկացվել է հուլիսի 16-17-ը «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում: Մասնակցել են Լոռու մարզի և հանրապետության հաշմանդամություն ունեցող 30 մարզիկներ:
Առաջնությունը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում բոչիա մարզաձևի մասսայականացմանը՝ դրանով իսկ նաև հավասար հնարավորությունների ստեղծմանը հաշմանդամություն ունեցող անձանց համար` մարզական միջոցառումներում ներգրավվելու և մասնակցություն ունենալու: