Արսենալը հաղթեց Էվերթոնին barclays asia trophy-ի եզրափակչում
Спортtert.am-ը գրում է.
«Barclays Asia Trophy» նախամրցաշրջանային մրցաշարի եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» 3։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Սինգապուրում կայացած խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «զինագործների» անգլիացի հարձակվող Թեո Ուոլկոթը։ Երկրորդ խաղակեսում լոնդոնցիներից աչքի ընկան նաև իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան և գերմանացի Մեսութ Օզիլը:
Լիվերպուլցիներից 75-րդ րոպեին աչքի ընկավ Ռոս Բարկլին։