Բարտոմեուն մնաց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում
Спортnews.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պահպանեց իր պաշտոնը եւ առաջիկա 6 տարիներին եւս կղեկավարի կատալոնական ակումբը, հայտնում է «Բարսելոնայի» կայքը:
Նախագահական ընտրություններում Բարտոմեուն հավաքել է ձայների54,63 տոկոսը: Նրան հաջորդել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը ստացել է 33,03 տոկոս ձայն: Մյուս 2 թեկնածուներ Ագուստի Բենեդիտոն ու Տոնի Ֆրեյշան արժանացել են համապատասխանաբար 7,16 եւ 3,70 տոկոս ձայների:
Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսելոնան» ղեկավարում է 2014-ի հունվարից, երբ փոխարինել էր Սանդրո Ռոսելին: