Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռոման Բալայանն իր նոր ֆիլմում ցանկանում է տեսնել «Океан Ельзи» խմբի վոկալիստին

Культура

Կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանն իր հաջորդ ֆիլմում տեսնում է հայտնի «Океан Ельзи» խմբի վոկալիստ Սվատոսլավ Վակարչուկին: Խոստովանում է՝ իրեն սկսել է հետաքրքրել նվաստացածների և անարգվածների հոգեվիճակը, որն ուզում է ներկայացնել կինոյի լեզվով: Անվանի ռեժիսորը վերջին շրջանում հետաքրքիր թեմայով մի սցենարի վրա է աշխատում, որի գլխավոր հերոսուհին խելագար է: «Արմենպրես» -ի հետ զրույցում Ռոման Բալայանը խոսել է նոր սցենարի, Հրանտ Մաթևոսյանի և Փարաջանովի մասին:

Երկար տարիներ Բալայանը ֆիլմեր չի նկարահանում…

Ես շաբլոն պատասխան ունեմ այդ հարցին՝ ես ինքս ինձ վրա եմ աշխատում, բայց երկու կամ երեք տարի մի սցենար ունեմ, որը 32-րդ էջի վրա է: 20 էջերը վաղուց բոլորին պատմում եմ, բայց նստել-գրել դա, տրամադրություն չունեմ: Ցանկանում եմ, որ այն լայն կինովարձույթում հայտնվի: Բայց, ցավոք, կինովարձույթ չկա: Իսկ ես երիտասարդ տղա չեմ, սկսնակ չեմ, որ 5 դիտումի համար կինո նկարահանեմ: Եվ այդքան աղքատ չեմ, որ ֆիլմ նկարահանեմ գումար ստանալու համար: Այդ պատճառով ձգձգվում է: Գլխավոր դերում ուզում եմ նկարահանել անվանի ռոք երգիչ, «Океан Ельзи» խմբի վոկալիստ Սվատոսլավ Վակարչուկին է: Շատ լավ երգիչ է: Պատրաստվում եմ աշնանը, հարցնում եմ՝ նորից շրջագայություն ունես, որովհետև դրա պատճառով հետաձգում եմ, ասում է այո, բայց գարնանն ազատ եմ: Որոշում ենք, որ ապրիլին մի ամիս կտա և կնկարահանենք:

Թեման ինձ այնքան է հետաքրքրում, որ ուզում եմ կիսվել: Վերջին շրջանում ինձ անտունները, աղքատները, խելագարներն են հետաքրքրում: Ես ուզում եմ ֆիլմ նկարահանել  նվաստացածների և անարգվածների մասին:

Նոր ֆիլմ` սիրո ու կյանքի պատմությամբ

Ֆիլմի հերոսը համակրանքով է լցվում կնոջ նկատմամբ՝ չիմանալով, որ նա խելագար է, որը փախել է հիվանդանոցից: Հանդիսատեսը նայում է՝ նորմալ կին է, բայց ինչ-որ տարօրինակ է, միայն վերջում նրան տանում է հիվանդանոցային մեքենան:

Կան խելագարներ, որոնք անպայման չէ, որ հիվանդանոցում լինեն: Կնոջ դեպքում երեք  տարի առաջ նավակը շուռ է եկել, մայրը, հայրը մահացել են, իսկ նա կենդանի է մնացել և խելագարվել է:

Լավագույն ֆիլմերը, որոնք համար մեծ գումարներ է ստացել

Ես կինոյի նկատմամբ անտարբեր եմ դարձել, վերջին լավ ֆիլմը, կարծում եմ, 1987 թվականին եմ նկարահանել: «Ֆիլյոր» է կոչվում: Իմ լավ ֆիլմերն են «Կաշտանկան», «Բիրյուկը», «Թռիչքներ երազում և արթմնին», «Համբույրը», «Պահպանիր ինձ, իմ թալիսմանը»: Կարող էի մնացած ֆիլմերս չնկարահանել: Այս կինոնկարների համար մեծ գումարներ եմ ստացել:

Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ»-ը նկարահանելու երազանքը

Ես ծանոթացել եմ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հետ, երբ մի խելացի վրացի ճարտարապետ ինձ գիրք տվեց, «Ալխոն», և գրեց, որ Մաթևոսյանը հանճարեղ է: Գրքում երկու ստեղծագործություն կար՝ «Ալխոն» և «Գոմեշը»: Ես կարդացի «Գոմեշը», և խելագարվեցի, ուզում էի նկարահանել: Նույնիսկ ուզում էին մեխանիկական գոմեշ ստեղծել ինձ համար: Չստացվեց նկարահանել, բայց հետո այլ թեմատիկա ինձ հետաքրքրեց:

Հրանտ Մաթևոսյան կնքահայրը

Հրանտ Մաթևոսյանն ու նրա կինն ինձ ստիպելով կնքել են: Հարցնում էին՝ կնքվա՞ծ ես: Ասացի, որ մանուկ հասակում Արցախում եկեղեցիներն ավերված էին, ինձ սարեր էին տարել, քարերից մեկի տակ ինչ-որ բան էին արել: Որոշեցին կնքել, ասում են, գնանք Էջմիածին: Ասում եմ՝ ոչ մի Էջմիածին, ինձ համար դա զբոսաշրջային կենտրոն է, ես այնտեղ չեմ կնքվի: Որոշեցինք գնալ Գեղարդ: Շատ ուրախ անցավ:

Լսել եմ, որ այստեղ ուզում են բացել Հրանտ Մաթևոսյանի թագարանը: Երեք տարի գալիս եմ այստեղ, անընդհատ ձգձվում է: Սերունդ կա, որը չգիտի Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, կարելի է այնպես անել, որ դպրոցականները գնան այդ թանգարան, հետո ստիպված կկարդան, կպատմեն նրա մասին: Շատ եմ ուզում, որ այդ տունը կառուցեն: Ես նույնիսկ հորինել եմ Մաթևոսյանի քանդակը և ցույց եմ տվել այն նրա որդուն: Իմ ընկերներից մեկն է արել, իսկ գաղափարը ես եմ հորինել: Եթե բացվի, կպնդեմ, որ այդ քանդակը դրվի:

Ժամանակակից հայկական կինոյի մասին

Ներողություն եմ խնդրում, բայց հայկական ժամանակակից կինոն չգիտեմ: Բայց ինձ շատ դուր է եկել Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի սցենարը, որը դեռ չի վերջացնում, թեև «Մոսկվիչն» է ավարտին հասցրել: Այդ օրվանից հույսս Արամն է: Մնացածները չեմ տեսել, գիտեմ Ռուբեն Գևորգյանցի, Հարություն Խաչատրյանի վավերագրական ֆիլմերը, շատ հետաքրքիր ֆիլմեր կան: Եթե անկեղծ ասեմ, առանց որևէ մեկին նեղացնելու, ես կինո ընդհանրապես չեմ գնում:

Փարաջանովը և կյանքում, և ստեղծագործության մեջ էր հանճար

Ես չէի ցանկանում ծանոթանալ նրա հետ, տեսել էի ֆիլմերը, հետաքրքիր չէին, բայց երբ նայեցի «Մոռացված նախնիների ստվերները», հանդիպեցի նրա հետ, խոսեցինք: Հետո սկսեցինք ընկերություն անել: Նա համարում էր, որ իմ ուսուցիչն էր, բայց ես այլ ուսուցիչ եմ ունեցել, բայց հաճելի էր նրան այդպես անվանելը: Փարաջանովը և կյանքում, և ստեղծագործության մեջ էր հանճար: Հազվադեպ համադրություն է:

Փարաջանովյան բանտային համալսարանը որոշեցինք չանցնել

Երբ մենք թաքուն գնացինք Ուկրաինա՝ բանտ՝ նրան տեսնելու, այնպիսի տպավորություն էր, որ ինքն է մեզ այցի եկել բանտ: Նա այնքան ազատ էր այնտեղ: Այդպիսի կերպար էր: Նա գրում էր, որ մեզնից յուրաքանչյուրին մաղթում է 1-2 տարի բանտում անցկացնել, որովհետև հիասքանչ համալսարան է: Եվ, իսկապես, նա արվեստով զբաղվելու հնարավորություն ունեցավ, միայնակ, առանց գրաքննության, և սկսեց անել իր կոլաժները: Ամենատարօրինակը, որ բանտում նստողները ինչ-որ աղբ էին տանում, տալիս նրան, իրենք էլ էին կոլաժներ անում, սցենարներ գրում: Մենք որոշեցինք այդ համալսարանը չանցնել:

Նա 1,65 հասակ ուներ, բայց եթե ինչ-որ մարդու հետ էր անցնում, այնպես էր քայլում, որ կարծես ինքն է ավելի բարձրահասակ: Նրա կինոն բոլորը չեն հասկանում , բայց ինձ համար նշանակություն չունի: Կիևում առաջին անգամ դիտեցի «Սայաթ-Նովան», բոլորը գովում էին նրան, իսկ ես երիտասարդ էի դեռ, ասացի՝ ձեր ստեղծագործական ձախողումն է: Մեկ ամիս հետո նայեցի նորից և ներողություն խնդրեցի: Միշտ ասում էի, որ կյանքում նա ավելի հանճարեղ է, բայց այս ֆիլմը տարիներ անց մեկ անգամ ևս դիտելուց հետո մանրակրկիտ հասկացա: Զանգահարեցի կնոջը և ասացի՝ Սվետա, դու միշտ նեղանում էիր, երբ ես ասում էի, որ կյանքում նա ավելի հանճարեղ է, քան կինոյում… դա այդպես չէ. կինոյում է հանճար: Ասում է՝ տեսնում ես, ո՜նց ես մեծացել:

Ռոզա Գրիգորյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»