Ереван, 23.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Շամշյան. «Ավելի լավ ա՝ հարսանիքիս գումարը տամ մանկատան, մեղրամսի էլ չգնամ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տանը «բռնացնելը» հեշտ չէր, սակայն BlogNews.am-ին հաջողվեց, ի վերջո, հյուրընկալվել Շամշյանի տանն ու ֆոտոռեպորտաժ անել այնտեղից։ Մեզ դիմավորելուց հետո Շամշյանն ասաց, որ նախ պետք է սափրվի, հետո նկարվի, մենք էլ նրան ֆիքսեցինք լվացվելիս:)

Շամշյանի տանն ամեն ինչ «շամշյանական» էր:) Օրինակ՝ իր աջակցությամբ հրատարակված «Վահան Տերյան. անտիպ և անհայտ Էջեր» գիրքը հանեց հյուրասենյակում դրված սառնարանի միջից:) Նա ոգևորությամբ պատմեց, որ պատրաստվում է ևս մի գիրք հրատարակել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։

-Ձեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ օրվա ընթացքում նեգատիվ բնույթի շատ տեղեկություններ եք ստանում։ Չե՞ք հոգնում նեգատիվի այդ չափաբաժնից։

-Եթե սիրում ես աշխատանքդ, ղեկավարությունդ գնահատում ա այն, ինչ բնագավառում էլ լինի, չես հոգնում։ Իսկ նեգատիվից ոչ միայն ես եմ հոգնում, այլև ընթերցողն ու հեռուստադիտողը։ Ինձ թվում ա՝ դրանից հոգնում են նաև հենց նեգատիվ կատարողները, թեև կարմիր կովն իր կաշին չի փոխում։

-Անընդհատ ողբերգական պատահարների կիզակետում լինելը չի՞ ազդում Ձեր հոգեվիճակի, տրամադրության վրա։

-Առաջ ազդում էր, հիմա՝ ոչ։ Ինձ պահում ա «Հայր մերը», ողբերգական դեպքերի նկարահանումների ժամանակ իմ մեջ «Հայր մերն» եմ ասում, հոգևոր մի երգ կա, դա եմ երգում, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն եմ լսում։ Երուսաղեմից՝ Հիսուսի գերեզմանից,  մոմեր եմ բերել. երբ ողբերգական դեպքեր են լինում, գալիս եմ տուն և վառում մահացածների հոգու հանգստության համար։

-Շատերը Ձեզ բնորոշում են որպես քարե մարդ՝ հաշվի առնելով, որ Ձեր առօրյան ողողված է այդ ողբերգական դեպքերով։

-Ես չեմ կիսում այդ միտքը։ Ես չեմ համարում, որ իմ սիրտը քարից է։ Նման դեպքերում հիշում եմ հայ տաղանդավոր դերասան, կատակերգու Կարպ Խաչվանքյանին, ում մի անգամ հարցրել էին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, ասել էր՝ «Նոյան տապանս ցավում է»՝  նկատի ունենալով իր սիրտը։ Իմ «տապանն» էլ ա ցավում։ Ես համարում եմ, որ քարի սիրտ ունի այն պաշտոնյան, ով անտարբերությամբ ա վերաբերվում իրեն դիմած սոցիալական խնդիրերով մարդուն։

-Դուք մեքենա վարո՞ւմ եք։

-Ոչ, կան տաքսի ծառայություններ, որոնց հետ խմբագրությունը պայմանագիր ունի, վարորդներ, որոնց ծառայությունից օգտվում եմ։ Ես մեքենա վարել չգիտեմ ու չեմ էլ սիրում։ Դա գալիս է մանկատնից։ Երբ մանկատանը Պարույր Սևակ էինք անցնում, իմ հայոց լեզվի դասատուն՝ Դոխոյան Մայան, ներկայացնում էր Սևակի կյանքն ու գործունեությունն ու ասում, որ Սևակն ավտովթարից է մահացել։ Քանի որ շատ էի սիրում Սևակ, Չարենց, Տերյան, Շիրազ, իմ մեջ այնքան տպավորվեց դա, որ մինչև հիմա մեքենա վարել չեմ սիրում։

Նաև՝ սիրում եմ քայլել, առավոտյան  7-7։30 տանից դուրս եմ գալիս, հաճախ քայլում եմ մինչև Օպերա (նա ապրում է Կոմիտասում, Ա.Հ.), այդ ընթացքում մարդիկ են մոտենում, ասում՝ այս կամ այն բանն ա եղել, ինֆորմացիա եմ ստանում, կադրեր եմ տեսնում։

-Մանկատունը բավականին խորը հետք է թողնում սաների վրա...

(Ընդհատում է) – Մանկատան թեման ինձ համար ամենացավոտն ա։ Ես միշտ ասում եմ՝ ապօրինի երեխաներ չեն լինում, լինում են ապօրինի ծնողներ: Սակայն ես նաև գոհ եմ մանկատան շատ դասատուներից։ Ճիշտ ա, նրանք խստապահանջ էին, սակայն նրանց շնորհիվ ես հասա այս կետին։

Գավառի մանկատան տնօրենը՝ Նիկոլայ Նալբանդյանը, Սևակի ասած՝ մեծատառով մարդ ա։ Դա վերաբերում ա նաև Դոխոյան Մայային, Միրաքյան Լուսիային։ Շատ լավ դասատուներ եմ ունեցել։

-Հիմա վերադառնո՞ւմ եք մանկատուն, թե՞ նախընտրում եք չհիշել այդ տարիները։

-Չէ, գնում եմ։ Մանկատունն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր, թեև կուզեի, որ մանկատներ առհասարակ չլինեին։

- Կխոսե՞ք Ձեզ վրա թողած վատ հետքերի  մասին։

-Կյանքում չեմ մոռանա... ֆիզկուլտի դասատու ունեինք՝ Մկրտչյան Վարազդատ, ահավոր վատ մարդ էր։ Ամեն տարի մանկատանը հանդեսներ էին լինում, Լենինի ծնունդի օրը ևս պետք ա հանդես լիներ, նա ինձ տվեց Լենինի մասին ոտանավոր, չկարողացա անգիր անել, հանդեսի ժամանակ  2 բառ  ասացի ու չկարողացա շարունակել, ասացի՝ ես չեմ հասկանում՝ սա ինչ ա... Էդ Մկրտչյանն ինձ էնպես ծեծեց... ասում էր՝ դու չե՞ս կարողանում անգիր անել ընկեր Լենինի մասին բանաստեղծությունը։ Տո ընկեր Լենինն էլ մեռնի, դու էլ մեռնես... Ես շա՞տ եմ իմանում՝ ընկեր Լենինն ով ա։ Նման դեպքերը շատ են, շատ դաժան է եղել, բայց  դասատուներ էլ կային, որ ծնողից ավելի բարի են եղել։

-Դուք գտաք Ձեր աշխատանքն ու հաջողության հասաք Ձեր բնագավառում։ Շատերը մտածում են, որ եթե երեխան մենակ է մեծանում, պետք է բռնի փողոցի ճանակարհը։ Ինչպիսի՞ն էր Ձեր ուղին։ Ժամանակին կանխատեսո՞ւմ էիք, որ նման ապագա է սպասվում Ձեզ։

- Ժամանակին իմ մտքով չէր էլ անցնում, որ ապագաս այսպիսին է լինելու։

Հեշտ չէր։ Մինչև վերջին տարիները բազմաթիվ անգամներ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ իբր դատավորին ասել եմ դամբուլ և այլն։

-Իսկ ինչպիսի՞ ապագա էիք տեսնում Ձեզ համար։

-Փոքր ժամանակ շատ էի սիրում «Սասունցի Դավիթ» էպոսը։ Գրադարանից գողանում էի գիրքն ու գիշերը զուգարանում կքանստած կարդում էի։ Միշտ մտածում էի՝ ամուսնանամ, 7 երեխա ունենամ, որոնց կանվանեմ Սանասար, Բաղդասար, Ծովինար, Գոհար խանում... Իմ միակ նպատակը դա էր։

-Հիմա չե՞ք մտածում ամուսնանալու մասին։

-Հիմա արդեն երևի ժամանակն ա, երևի գործը չի թողնում, բացի այդ, ինչքան մեծանում ես, դառնում ես բծախնդիր, չգիտես՝ ինչ աղջիկ առնես, որ քեզ հասկանա, դու էլ իրեն հասկանաս։ Հիմա շատ բարդ է և՛ տղա ճարելը, և՛ աղջիկ ճարելը։

-Թեկնածու չունե՞ք։

-Եսիմ... (ժպտում է, Ա.Հ.)։ Մեկը կար, գնաց Ֆրանսիա, ինձ ասաց՝ դու էլ արի, ասացի՝ հո չե՞ս գժվել, ես էստեղ եմ Գագիկ Շամշյան, գամ Ֆրանսիա՝ ի՞նչ անեմ։ Ֆրանսիայում Շառլ Ազնավուրն ա, ուրիշ մարդ չկա։

-Հիմա՞ էլ ընտանիք ունենալու մեծ ցանկություն ունեք, ինչպես փոքր տարիքում, թե՞ ամեն բան թողել եք ինքնահոսի։

 -50/50, որովհետև չեմ կարողանում ճարել... Ես եթե ամուսնանամ, պիտի ասեմ՝ հարսանիք-մարսանիք չկա, արի իմ տուն ու մի գնա, իմ էն տարիքը չի, որ հարսանիք  անեմ։ Ավելի լավ ա՝ հարսանիքիս գումարը տամ մանկատան, մեղրամսի էլ չգնամ, բայց ով էլ կա, ասում ա՝ պիտի հարսանիք անենք, գնանք Դուբայ... իյա, ասում եմ՝ հո դու ապուշ չե՞ս։

-Տնային գործերով ինքնուրո՞ւյն եք զբաղվում, թե՞ օգնող ունեք։

-Ինձ թվում ա՝ տեսնում եք, որ տունս խոզանոց չէ։ Հասցնում եմ անել ամեն բան, փոշեկուլ էլ եմ անում, աման էլ եմ լվանում։ Տունը պետք ա մաքուր լինի, քանի որ դրանից կախված է քո տրամադրությունը։

-Իսկ խոհանոցում լինո՞ւմ եք, պատրաստո՞ւմ եք։

-Խոհանոցում լինում եմ միայն առավոտյան՝ սուրճ եմ դնում։ Տանը, կարելի ա ասել, չեմ սնվում։ Եթե տանը սնվելու եմ լինում, կարտոֆիլ եմ տապակում, շատ եմ սիրում։

- Տանը խմիչքների անկյուն ունեք, սիրո՞ւմ եք խմել։

-Չէ, ես Նոր տարուց Նոր տարի եմ խմում։ Սրանք նվերներ են, դեռ կեսն էլ տալիս եմ ուրիշներին։

-Իսկ հյուրեր ունենո՞ւմ եք տանը։

-Ես տանը ե՞րբ եմ լինում, որ հյուր ունենամ:)

-Ձեր տանը բավականին շատ են նաև սրբապատկերները։ Ինչպես հասկացա, դրանց մեծ նշանակություն եք տալիս։

-Ես վախենում եմ միայն Աստծո դատաստանից։ Աստծուն պետք ա սիրել, բայց վախենալ նրա դատաստանից։ Ես չեմ ասում՝ իդեալական եմ, մեղքեր չեմ գործել ու չեմ գործում, թերություններ չունեմ... ունեմ, շատ, բայց աշխատում եմ հնարավորինս քիչ մեղք գործել։

-Հիմա հանգստի շրջան է, գնո՞ւմ եք հանգստանալու։

-Չէ, ես 18-20 տարի ա՝ չեմ  հանգստանում։ Երկար տարիներ ես կեղծանունով եմ գրել, ոչ ոք չի իմացել, որ դա ես եմ, սակայն ես աշխատել եմ։

-Հիմա Ձեր անունը բրենդ է դարձել, ասում են՝ բավականին բարձր աշխատավարձ եք ստանում:)

-Շատերն ասում են՝ Շամշյանն ամսական 10-15 հազար դոլար աշխատավարձ ա ստանում, ուր ա տենց բախտ... Ես ինչքան նկարներ անում եմ, անվճար եմ տալիս մարդկանց։ Եթե Հայաստանում գտնեն մարդու, ով ասի՝ Շամշյանն ինձ նկարը գումարով է տվել, ես կթողնեմ  ֆոտոլրագրությունը։ Նույնիսկ վթարներից հետո, որ նկարներն ուզում են, անվճար եմ տալիս։

- Ձեր հեռուստատեսային հոնորարներից գո՞հ եք, արված աշխատանքն այդ առումով գնահատված համարո՞ւմ եք։

- Յոլա տանում ա, որ ասեմ՝ չէ, այդպես չէ, բայց էն աշխատանքը, որ ես էստեղ եմ անում, դրսում անեի, ավելի շատ աշխատավարձ կստանայի։ Էստեղ ուղղակի աշխատավարձը քիչ ա։ Լրագրողի աշխատանքն այսօր ամենավտանգավորն ա, սակայն լրագրողները շատ քիչ աշխատավարձ են ստանում։  Ինձ համար կարևորն այն ա, որ իմ աշխատանքը գնահատվում ա. իմ աշխատանքը գնահատում ա «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Սուր անկյան» Վահեն Ղազարյան, Գագիկը Մկրտչյան։ Իմ աշխատանքը գնահատել ա «Առավոտի» Արամ Աբրահամյանը, ումից շատ բան եմ սովորել, «Չորրորդ իշխանությունից» Շողերը Մաթևոսյանը։ Ֆինանսն իմ աչքին չի երևում. որ պսակված չես, երեխա չունես, ծախսերդ շատ չեն, գումարն աչքիդ չի երևում։

Ուզում եմ անպայման խոսել նաև հեղինակային իրավունքների պահպանման մասին։ Հիմա լրատվամիջոցները հաճախ վերցնում են նյութը, մի 2 բառ փոխում ու ներկայացնում որպես սեփական։ Դա շատ վատ ա, պետք ա հարգել դիմացինի աշխատանքը։ Օրինակ՝ BlogNews.am-ն ու մի շարք կայքեր պահպանում են հեղինակային իրավունքները, բայց կան նաև կայքեր, որոնք գողանում են նյութդ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран