Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արտյոմ Մանուկյանը Երրորդ մասի տղաներին սովորեցրել է հարգել թավջութակը

Культура

Մինչև վերջին ժամանակները շատերի համար թավջութակը ասոցացվում էր միայն դասական երաժշտության և մեղմ մեղեդինի հետ: Սակայն հայկական արդի իրականությունում, մոտ տասը տարի առաջ, Արտյոմ Մանուկյան անունով մի երիտասարդ կատարող ակամա իրենից սկսեց կամաց, նույնիսկ աննկատ իրեն համար, կոտրել հայ հասարակության ներկայացուցիչներից շատ երի մոտ առկա կարծրատիպը թավջութակի վերաբերյալ: Համագործակցելով Հայաստանում և Արևմուտքում տաղանդավոր և պահանջված երաժիշտների հետ՝ Արտյոմ Մանուկյանը  թողարկեց «Սիթիզեն» վերնագրով իր առաջին ձայնասկավառակը:

«Արմենպրես»-ը ներկայացում է հարցազրույց երաժշտի հետ:

-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր առաջին ձայնասկավառակը:

-Վերջերս զգում էի, որ նվագելով տարբեր մարդկանց հետ, հասունացել է սեփական ձայնասկավառակի թողարկումը: Ձայնասկավառակում տեղ գտած տասը ստեղծագործություններից ութը իմ հեղինակածն են, ինչպես նաև դաշնակահար Վարդան Հովսեփյանի ստեղծագործությունը և Ռուբեն Հախվերդյանի «Խոսքերը» երգի թավջութակի համար տարբերակը, որը կարծես թե հարգանքի տուրք է թե՚ Ռուբենին, թե՚ Երևանին:

-Ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործություններում երաժիշտներից ու՞մ կարելի է լսել քեզ նվագակցելիս:

-Ստեղծագործությունների ձայնագրմանը ինձ նվագակցել են Տիգրան Համասյանը, Վարդան Հովսեփյանը, Արտո Թունջբոյաջյանը և ամերիկացի երաժիշտներ: Ձայնասկավառակը բազմաժանր է և արտացոլում է իմ նախապատվությունները՝ ջազից մինչև հիփ-հոփ, մոդեռնից մինչև ավանգարդ, այն դասական թավջութակի ձևաչափը չունի՝ այստեղ չկա դասական կամ հանգստացնող երաժշտություն: Ի դեպ, աշխատանքները հնարավոր եղավ իրականացնել քրաուդֆանդինգի շնորհիվ, երբ մեկ ամսում համացանցում հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարի կեսը, իսկ ԱՄՆ-ում որակյալ ձայնագրման ստուդիայում աշխատելու համար բ ավականին գումարներ են անհրաժեշտ:

-Ձեր հայրը, Արմեն Մանուկյանը, Հայաստանի  լավագույն երաժշտագետներից մեկն է. վախենալու չի, լինելով նրա որդին, զբաղվել երաժշտությամբ:

-Շատ վախենալու էր, սակայն վերջերս նա սկսել է սիրել իմ աշխատանքը, ինչը ուժ է տալիս ինձ: Իսկ նախկինում նա շատ էր քննադատում ինձ: Մայրս դաշնակահարուհի է և նույնիսկ, երբ համերգից հետո ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր, ծնողներս կարող էին ասել, որ շատ վատ էր, ինչը ծանր էր լսել: Սակայն հասկանում եմ, որ իսկապես վատ էր ու առանց իրենց քննադատության առաջ չէի գնա:

-Իսկ ինչու՞, որպես երաժշտական գործիք, ընտրեցիք  թավջութակը:

-Դա իմ ընտրությունը չի եղել: Մայրս 6 տարեկան հասակից սովորեցրեց ինձ նվագել դաշնամուր, սակայն մեկ անգամ մայրիկիս ասացի, որ դպրոցում մի տղամարդ կա, ով համոզում է ինձ դաշնամուրի դասարանից տեղափոխվել թավջութակի: Սակայն ես 6-7 տարեկան, Երրորդ մասի երեխա, երբեք չէի տեսել թավջութակ և տեսնելուն պես վախեցա դրա չափերից:  Սակայն, պարզվեց, որ մայրս միշտ սիրել է այդ գործիքը, և այդպես մութ իննսունականներին, թավջութակը մեջքիս, ձմեռները Երրորդ մասից գնում էի դասի Սիլաչի:

-Ի՞նչ էր նշանակում այդ տարիներին լինել Երրորդ մասի երեխա և զբաղվել երաժշտությամբ:

-Ձայնասկավառակում տեղ է գտել «3 MAS DaB» անվանմամբ ստեղծագործությունը, որը նկարագում է իմ փորձն ու ապրումները՝ որպես երրորդմասցի, երաժշտությամբ զբաղվող տղա: Մի փորք դաժան էր. նախ քմծիծաղ. «լավ, երաժշտական դպրոց ես գնում, բայց էս ինչի՞ վրա ես նվագում», կռիվների ընթացում եղել է, որ կոտրել են գործիքս: Այսօր գործիքը, որով ես նվագում եմ, լավ է հիշում այդ կռիվների հետևանքներն իր վրա: Սակայն այսօր վերաբերմունքն իմ նկատմամբ այն մարդկանց, ովքեր նախկինում չէին սիրում ու դեռ պետք է շարունակեին նման կերպ վերաբերվել, բացարձակապես փոխվել է:

-Իսկ ու՞մ կանվանեք Ձեր, որպես երաժշտի, հոգևոր կայացման հիմնական ուսուցիչը:

-Սկսած Հայդնից մինչև Սնուպ Դոգ, ում մեծ երկրպագուն են եղել միշտ: Տանը Հայդնի ստեղծագործությունների վրա տառապելուց հետո ականջակալներս դնում էր ականջներիս և Սնուպ Դոգ լսում: Հայրս բավականին բացասական էր նայում իմ սիրուն դեպի ռեփը, իսկ ես ինքս ջազ չէի սիրում, որի սերը հայրս փորձում էր սերմանել իմ մեջ: Սակայն հենց ռեփի միջոցով ես եկա դեպի ջազ:

-Երբ հինգ տարի առաջ դուք Հայաստանից տեղափոխվեցիք Լոս Անջելես, այստեղ քիչ թե շատ կայացած երաժիշտ էիք. ի՞նչ դժվարությունների և բացահայտումների առերեսվեցիք:

-Մոտ մեկ տարի տանից դուրս չէի գալիս, պարապում էի, սակայն ամենուրեք ինձ մերժում էին, ու չէի ուզում հավատալ, որ հնար չկա, մանավանդ, երբ մտնում էիր ակումբ, իսկ այնտեղ դիմացդ դուրս էր գալիս մանուկ ժամանակ ամսագրերում քո տեսած երաժիշտը: Ինձ առաջ գնալու մեջ որոշակիորեն օգնեցին Տիգրան Համասյանը և Վարդան Հովսեփյանը՝ հրավիրելով ելույթ ունենալ իրենց հետ: Դրանից հետո հաստատուն կերպ սկսեցին առաջանալ բազմապիսի համագործակցությունների առաջարկներ՝ սկսած ջազային լեգենդներից Գրետչեն Պարլատոյի, թմբկահար Պիթեր Էֆսկինի, Վիրջիլ Դոնատիի հետ, ինչպես նաև ձա յնագրվել եմ Մեյսի Գրեյի, Ռիկի Մարտինի, Քրիստինա Ագիլերայի և այլ փոփ-աստղերի ստեղծագործությունների համար:

-Ձայնասկավառակի երևանյան շնորհանդեսից հետո ի՞նչ ծրագրեր ունեք:

-Նախատեսում եմ մինչև տարվա վերջ շրջագայություն կատարել Մոսկվա և Կանադայի մի շարք քաղաքներում: Սակայն առավել մոտ և ոչ պակաս պատասխանատու եմ համարում իմ՝ հուլիսի 30-ին Գյումրիում կայանալիք ձայնասկավառակի շնորհանդեսը, քանի որ եթե Երևանում կգան քեզ լսելու, կծափահարեն, անկախ նրանից, թե դուր եկար դու իրենց թե ոչ, իսկ Գյումրիում հանդիսատեսի գնահատականը շատ անկեղծ է, ինչը մեծ նշանակություն ունի ինձ համար:

Զրուցեց Անահիտ Մինասյանը

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»