Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գյումրիում անցկացվեցին Լիսաբոնյան հնգյակի հիշատակի միջոցառումներ

Գյումրիում անցկացվեցին Լիսաբոնյան հնգյակի հիշատակի միջոցառումներ:  Աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով, 32 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը եւ Սարգիս Աբրահամյանը մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն: Պորտուգալիայի վարչապետ Մարիո Սուարեշը հրահանգ տվեց ոստիկանությանը ներխուժել դեսպանատուն եւ վերջ դնել դեսպանատան գրավմանը: Թուրք զինվորի կրակոցից առաջինը զոհվեց 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք եւ իրականացնել երկու պայթյուն: Ինքը՝ Սուարեշը, այդ գործողությունից մեկ տարի անց լրագրողներին եւ հայ երիտասարդներին հայտարարեց, որ առաջին անգամ իմացավ հայության արդար պահանջի մասին միայն Լիսաբոնի գործողությունից հետո եւ այդ գործողությունն  ինքը ահաբեկչություն չորակեց, այլ ՝ արդար դատի համար թափված արյուն:

 Թեեւ շատ երկրներ 1915 թվականի Ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնյան հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց դեռ շատերը հայ երիտասարդների նահատակության մանրամասներն աղավաղում են: Ցավոք, այսօր էլ Լիսաբոնյան հնգյակի գործողությունների մասին շատերը տեղյակ չեն, կամ էլ ունեն սխալ տեղեկություններ՝ Լիսաբոնյանի հնգյակին շփոթում են ԱՍԱԼԱ-ի հետ:  Շատերն էլ՝ անգիտակցաբար, կամ անտեղյակության պատճառով այն ահաբեկչություն են կոչում, բայց դա այդպես չէ. ինչպե՞ս կարելի է այդ գործողությունը կոչել ահաբեկչություն, եթե 5 երիտասարդ իրենք իրենց զոհեցին՝ ոչ մի այլ զոհ չպահանջելով: Այս տղաների արարքին ճիշտ գնահատական տալու, ու նրանց մասին ավելի շատ սկսեցին խոսել մի քանի տարի առաջ: Պատմաբան Արա Նախշքարյանն այն եզակի մարդկանցից է, ով ոչ միայն ամեն տարի  բարձրաձայնում է դեպքերի իրական ընթացքի ու նպատակի մասին, այլ նաև «Լիզբոնի իմ ընկերները» գրքույկի հեղինակն է, որտեղ ներկացված են տղաների կյանքն ու 1983 թվականի հուլիսի 27-ի թուրքական դեսպանատանը տեղի ունեցած գործողությունները: 4700 օրինակ տպագրված գիրքը բաժանվել է աշխարհ ի 30 պետություններում:

Արա Նախշքարյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին Գյումրու Սբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, այնուհետև տղաների՝ միակ խմբակային  մեծ նկարը տեղափոխվեց Գյումրու Թատերական» հրապարակ և դրվեց Հովհաննես Շիրազի հուշարձանի մոտ: Տղաների նկարը Շիրազի արձանի մոտ դնելը պատահական չէր՝ Շիրազն այդ օրերին միակն էր, ով գրեց տղաներին նվիրված «Հիշե՛ք, հայեր..» բանաստեղծությունը:

Ողջ օրվա ընթացքում բոլոր անցորդներին բաժանվում էին գրքույկներ ու տեսասկավառակներ՝ այդ գործողության մասին: «14տարեկան էի, երբ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի տղաների մասին, ամսագրից էջը պոկեցի ուպահեցի: Փորձում էի հարցուփորձ անել, նրանց մասին իմանալ ու արխիվային նյութեր փնտրել: Այս մասին պետք է  շատ խոսենք, բոլորը պետք է իմանանան ու խոսեն: Սա աննախադեպ գործողություն էր, սա մեր պատմությանչընթերցված էջն է.  ինչքան այս մասին շատ բարձրաձայնենք, այնքան շատ կունենանք ազգայինդաստիարակիությամբ նոր սերունդներ»,- նշեց Արա Նախշքարյանը:

Գյումրու միջոցառումներին ներկա էին նաև Սիմոն Յահնիյանի եղբայրն ու քույրը՝  Զարեհ և  Մարալ  Յահնիյանները: 32 տարի անց նույնիսկ նույն զգացմունքերն ունեն Սիմոնի հարազատները: «Ոչ մի բան չի փոխվել, նույն զգացողությունն է: Այդ հինգ տղաների կատարած քայլը նախ իրենց կողմից է արդարացված՝ իրենց նպատակը Հայ դատն էր, իրենց նպատակը մարդ սպանելը կամ մարդ ահաբեկելը չէր: Դա նախադեպը չունեցող գործողությունն էր՝ խաղաղ պայմաններում երիտասարդներն իրենց կյանքը նվիրեցին ազգին: Պետք է կարողանանք այս նահատակներից գեթ մեկ բան վերցնել՝ լինենք ազնիվ, թեկուզ քաջ չլինենք: Շատ դժվար բան է գիտակցումով մահվան գնալը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Զարեհ Յահնիյանը՝հավելելով, որ փորձում է իր զավակներին էլ դաստիրակել այնպես, ինչպես իր ծնողներն են դաստիրակել իրենց՝ հայրենասիրական ոգով, հայկական շնչով  եւ  քրիստոնեավայել:

«Ես 21 տարեկան էի, Սիմոնը 20, երբ այդ դեպքը տեղի ունեցավ: Ընդհանարպես, ոչ մի բանից տեղյակ չէինք,չնայած Սիմոնը շատ լուռ  ու գաղտնապահ  էր, նույնիսկ կասկածներ էլ չունեինք: Ճիշտ է, շատ հեռու անցյալից ենայդ հիշողությունները, բայց առօրյա ենք ապրում այդ օրերը՝ ահավոր էր լուրը: Մինչ օրս ես շարունակում եմզարմանալ ՝ սա պարզապես պատերազմ գնալ չէր:  Զարմանալի է այն հավատը, որ տղաներն ունեին՝ իրենցխնդիրը բարձրացնելու հանդեպ: Այսօր ես այս տղաներին տեսնում եմ արցախցի յուրաքանյչյուր զինվորի ու Ար ցախի համար պայքարող ամեն մի կռվող տղայի մեջ»,-նշեց   Մարալ  Յահնիյանը:

Ամեն տարի հիշատակի միջոցառումներ տեղի են ունենում Բուրջ Համուդի (Լիբանան) գերազմանատանը, որտեղ թաղված են տղաները: Վերջին տարիներին հիշատակի միջոցառումներ անցկացվում  են  նաև Հայաստանում:

 Արմենուհի Մխոյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении