Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է բերել պորտուգալական ակումբին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և արդեն պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը դարձել է գոլի հեղինակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընկերական խաղի ժամանակ «Մարիտիմու»-ն նվազագույն հաշվով հաղթել է Մարոկոյի առաջին լիգայում հանդես եկող «Նահդատ Բերկան»-ին: Ղազարյանը միակ գն դակը խփել է 11 մետրանոց հարվածի շնորհիվ:
Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմու»-ի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Սա հայ կիսապաշտպանի երկրորդ գնդակն է այս թիմի կազմում: