Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թանգարաններում պահվող 10 բժշկական էքսպոնատներ, որոնց տեսքից դուք շոկ կապրեք

Դեսից-դենից

Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող թանգարաններում պահվում են բազմաթիվ զարմանալի էքսպոնատներ, բայց դրանց մեջ կան այնպիսիք, որոնք ոչ միայն զարմանք են առաջացնում, այլև բացահայտ շոկի են ենթարկում ու զզվանք առաջացնում: Ձեզ ենք ներկայացնում նմանօրինակ 10 շոկային ու զարհուրելի էքսպոնատներ:

1. Ցիկլոպ երեխան (Ֆրոլիկ թանգարան, Ամստերդամ, Նիդերլանդներ)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

19-րդ դարում մարդաբաններ հայր ու որդի Գերարդ ու Վիլեմ Վրոլիկն ուսումնասիրում էին մարդկային մուտացիաները: 1834 թվականին Վիլեմը բժշկության մասին մի գիտական աշխատություն հրապարակեց, որում նա անդրադարձավ հազվագյուտ բնածին արատի, որը հայտնի է որպեց ցիկլոպիա: Այս արատի ժամանակ էմբրիոնի մոտ սխալ են ձևավորվում աչքերի խոռոչները, ինչի արդյունքում գոյանում է խոռոչ գանգի կենտրոնական հատվածում:

Նման արատի հավանականությունը 16000-ից 1-ն է, ու ցիկլոպների մեծամասնությունը ծնվում են արդեն մահացած: Վրոլիկները մի ամբողջ հավաքածու կազմեցին, որի մեջ ներառեցին 5 մարդկային ցիկլոպների ու 19 խոզերի, գառների ու կատուների: Այսօր այդ ահասարսուռ հավաքածուն կարելի է ուսումնասիրել Ամստերդամի համալսարանի անատոմիայի ու էմբրիոնոլոգիայի ֆակուլտետում:

2. Խլուրդների բանկա (Գրանտի կենդանաբանության թանգարան, Լոնդոն, Միացյալ Թագավորություն)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Բրիտանիայում կարելի է տեսնել նաև այսպիսի ցնդաբանություն: Ճիշտ է՝ բանկայի մեջ փակված 18 խլուրդները սարսափելի չեն, բայց միևնույն է՝ տեսարանը տարօրինակ է: Բացի դրանից, այս թանգարանում կարելի է տեսնել անակոնդայի կմախք, դոդո թռչնի ոսկորներ ու ուղեղների մեծ հավաքածու:

3. Մարդկային հսկայական տրիխոբեզոար (Բժշկության ու առողջության ազգային թանգարան, Մերիլենդ, ԱՄՆ)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Կատուները հաճախ են տանջվում բեզոարների՝ չմարսվող մատերիայի կուտակումներից, որոնք հիմնականում մազի կծիկներից են բաղկացած: Սակայն միայն կատուները չէ, որ ունենում են այս խնդիրը: Դա հնարավոր է նաև այլ կենդանիների մոտ, իսկ մարդու մարմնից հանված խոշորագույն տրիխոբեզոարը հանել են 12-ամյա մի աղջկա ստամոքսից, ով մազեր ուտելու կպչուն սովորություն ուներ:

4. Գլխի հրազենային վնասվածքով զոհի գլուխը (Սիրիրաժ բժշկական թանգարան, Բանգկոկ)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Թաիլանդիի հնագույն հիվանդանոցի պատերի ներսում է գտնվում «Մահվան թանգարանը», ինչպես այն անվանել են տեղաբնակները: Այն ունի 6 տարբեր բաժիններ. պաթոլոգիաներ, դատաքննություն, թայական բժշկության պատմություն, մակաբուծաբանական, անատոմիայի ու նախապատմություն: Թանգարանի ամենացնցող ցուցանմուշներից մեկը սպիրտի մեջ պահվող կտրված գլուխն է: Այն երկու կեսի է բաժանված, որպեսզի ցույց տրվի դրա միջով անցած փամփուշտի ուղեգիծն ու վերջինիս պատճառած հետևանքները:

5. Հսկայական հաստ աղիք (Մյուտտեր թանգարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Գիրշպրունգի հիվանդությունը սկսվում է, երբ պտղի հաստ աղիքի նյարդային հանգույցները վերջնականապես չեն ձևավորվում հղիության շրջանում: Դա բերում է նրան, որ որոշակի մկաններ չեն ստանում կծկվելու ազդակներ, ինչը հանգեցնում է սարսափելի խցանումների: Արդյունքում աննորմալ մեծ հաստ աղիք է զարգանում, որը տվյալ դեպքում հասցրել էր աճել մինչև 240 սմ ու կշռում էր 18 կիլոգրամ: Համեմատության համար դրա կողքին դրված է նորմալ չափերի հաստ աղիք…

6. Ձվարանների տերատոմներ (Մարդկային հիվանդությունների թանգարան, Սիդնեյ, Ավստրալիա)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Նոր Հարավային Ուելսի համալսարանում գտնվող Մարդկային հիվանդությունների թանգարանում կարելի է գտնել մարդու մարմնի ամենատարբեր մասեր ու օրգաններ, սակայն թանգարանի ամենաուշագրավ ցուցանմուշը բարորակ ուռուցքով ախտահարված ձվարաններն են (սեռական բջիջների քաղցկեղ, երբ ձվարանի բջիջների բուռն աճ է կատարվում): Ծայրահեղ դեպքերում սա առաջացնում է մի տարօրինակ ուռուցք, որը մազեր ու ատամներ է ունենում:

7. Անատոմիական մեքենաներ (Սան Սևերո կապելայի թանգարան, Նեապոլ, Իտալիա)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Նեապոլում գտնվող Սան Սևերո վանքի նկուղում պահվում են Եվրոպայի պատմության երկու ամենասարսափելի գտածոները: Դա երկու կմախքներ են՝ տղամարդու ու հղի կնոջ, որոնք պառկած են իրար կողք: Հատկապես ցնցում են իդեալականորեն պահպանված արյունատար անոթները: Այս «մեքենաները» ստեղծել է 18-րդ դարի սկզբում ապրած բժիշկ Ջուզեպպեն Սալերնոն, ու այդ մարմիններն ամենալավ պահպանվածներն են այդ ժամանակներից, սակայն դրանց գունավորումն ու պահպանված արյունատար համակարգերը հարցեր են առաջացնում: Ոմանք ասում են, որ թեև կմախքներն անխոս իրական են, սակայն երակներն ու զարկերակները պատրաստված են մեղրամոմից, երկաթյա մալուխներից ու մետաքսից: Այլոք էլ ավելի սարսափելի վարկածի են հարում, համաձայն որի՝ Սալերնոն կախարդ էր ու սպանում էր իր զոհերին ինչ-որ չորացնող լուծույթի ներարկումներով:

8. Աշխարհի ամենամեծ սոլիտերը (Մեգուրոյի մակաբուծաբանության թանգարան, Տոկիո, Ճապոնիա)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Աշխարհի միակ մակաբույծների թանգարանում իսկապես սարսափելի ցուցանմուշներ կարելի է տեսնել: Այս թանգարանի կենտրոնական տեղն է զբաղեցնում աշխարհի ամենամեծ ժապավենաձև որդը՝ սոլիտերը, որն ունի 8.8 մետր երկարություն: Այն հեռացրել էին մի ճապոնացու մարմնից, երբ վերջինս սկսել էր գանգատվել փորացավերից: Համեմատության համար նշենք, որ ընձուղտների միջին հասակը կազմում է 5.5 մետր:

9. Գիրք մարդու կաշվից (Պաթոլոգիաների վիրաբուժական թանգարան, Էդինբուրգ, Շոտլանդիա)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

19-րդ դարի Շոտլանդիայում երկու սերիական մարդասպաններ էին մոլեգնում՝ Ուիլիամ Հերն ու Ուիլիամ Բերկը: Նրանք վաճառում էին իրենց զոհերի մարմինները, որոնց թիվն առնվազն 16 էր։ Բժիշկ Ռոբերտ Նոքսին գնում էր դրանք ու դիահերձում իր հռչակավոր դասախոսությունների ժամանակ: Արքայական վիրաբուժական քոլեջում գործող թանգարանում կարելի է ականատես լինել մի սարսափելի ցուցանմուշի, որն արմատներով գնում է դեպի վերոնշյալ իրադարձություննը: Բանն այն է, որ այս գրքի կազմը պատրաստել են Ուիլիամ Բերկի մաշկից: Մարդասպանին մաշկել էին կախաղան հանելուց ու կտրատելուց հետո:

10. Ապոկալիպսիսի ձիավորը (Ֆրագոնարի թանգարան, Փարիզ, Ֆրանսիա)
muzeyah-vsemu-miru-eto-interesno-poznavatelno-kartinki

Օնորե Ֆրագոնարը, ով ապրել է 1732-1799 թվականներին, մարդաբան էր, որը մի շարք տարօրինակություններ ուներ: Մաշկված կերպարներով պատկերներ կային դեռ մինչև նրա ծնունդը և կոչվում էին էկորշե, սակայն Ֆրագոնարը որոշեց էկորշեներ պատրաստել իսկական դիակներից: Ընդհանուր առմամբ նա ձևեց 700 դիակներ, բայց մեր օրերում պահպանվել են նրա «գլուխգործոցներից» միայն 21-ը, իսկ առավել հայտնի է այսպես կոչված «Ապոկալիպսիսի ձիավորը», որն իրական մարդու ու ձիու դիակներից է պատրաստված, իսկ նրան շրջապատում են ձիերի ու գառների վրա նստած մարդկային էմբրիոններ:

В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян