Արա Պապյանն առաջարկում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման բանակցություններին ներգրավել Ադրբեջանին
ПолитикаԻրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Զանգեզուրի տարածքով կարող է 7-8 տարով երկարացնել շինարարությունը: «Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ բանակցությունները ընթացել են նաև 1992-1993 թվականներին: Մենք այդ ժամանակ բախվեցինք մի լուրջ խնդրի, որը բավական ավելացնում է կառուցման համար նախատեսվող ծախսերը: Մեղրի-Քաջարան հատվածը բավական դժվարանցանելի, և երկաթգծի կառուցման համար նախատեսվող ե3 միլիարդ ԱՄՆ դոլարը կարող է չբավականացնել»,- «ԼՂ հակամարտություն. Ապասառեցո՞ւմ, թե՝ բանակցությունների վերսկսում» քաղաքականության սեմինարին այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ վերը նշված խնդրի լուծումներից մեկը` Նախիջևանի տարածքում առկա երկաթգծի օգտագործումն է, որը գործել է ԽՍՀՄ տարիներին: «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին պետք է անել նման առաջարկություն` չնայած ադրբեջանական իշխանությունները դժվար թե դրական վերաբերմունք ցուցաբերեն այդ հարցին: Սակայն, եթե Ադրբեջանը խոհեմ գտնվի, նա նույնպես կներգրավվի Վրաստանի, Հայաստանի և Իրանի հետ երկաթգծի կառուցման բանակցային գործընթացին, ինչը տարածաշրջանային մեծ կարևորություն ունի»,-շեշտեց Արա Պապյանը: