Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Երգում ենք Կոմիտաս» փառատոնին կմասնակցի տասը երկիր ներկայացնող 15 մենակատար

Общество

ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 30-ին կայացել է նախարարին կից ատյանի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել չորս հարց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառաÕ �ոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը: Նա նշել է, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության պայմանները, հայտաձևերը, որոնք առաքվել են մասնակիցներին և տարածվել զանգվածային լրատվամիջոցներով:

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցի15 մենակատար աշխարհի 10 երկրից՝ Շվեդիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Լիբանանից, Իսրայելից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Արցախից, Էստոնիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, և 10 երգչախումբ 6 երկրից՝ Թուրքիայից, Իրանից, Հորդանանից, ՌԴ-ից, Էստոնիայից, Վրաստանից: Զեկուցողը նշել է նաև, որ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք եզրափակիչ համերգին կոմիտասյան շարքով հանդես կգա նաև պետական ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ամիրզադյանը ներկայացրել է 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  իրավական և տարաբնույթ հարցերով քաղաքացիների դիմումների և այցելությունների միջոցով առաջադրված խնդիրների քննարկումների և լուծումների արդյունքները: Նա նշել է, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տարբեր հարցերով գրավոր դիմել կամ նախարարություն է այցելել 3280 քաղաքացի, որոնցից 2952-ը կամ 90%-ը սփյուռքահայեր են: Ընդ որում, 2184-ը կամ 74%-ը` սիրիահայեր, իսկ 768-ը կամ 26%-ը` սփյուռքահայեր այլ երկրներից:

Զեկուցողը կարևորել է նաև կրթական, գիտական և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջարկների դրական աճը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և պայմանավորված է Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման ընթացքով, նախարարության ծրագրերի ավելացմամբ, սփյուռքյան համայնքների իրազեկվածության և ծրագրերի լուսաբանման ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև համահայկական, միջազգային կազմակերպությունների և եկեղեցական կառույցների հետ համատեղ միջոցառումների ավելացմամբ:

ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են «Հայկական Սփյուռք-2013» և «Հայկական Սփյուռք-2014» տարեգրքերի հրատարակման աշխատանքները՝  նախարարի կողմից հաստատված ժամանակացույցով և շահող կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներին համապատասխան: Զեկուցողը կարևորել է, որ վերջին երկու տարիների ընթացքում էապես ակտիվացել են աշխատանքները համահայկական կազմակերպությունների հետ: Հայապահպանության, համայնքների զարգացման, լեզվի, հայ ինքնության, սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, հրատարակչական և այլ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցության հուշագրեր են կնքվել համահայկական կազմակերպությունների հետ

Անդրադառնալով հուշագրերին՝ նախարարը հանձնարարել է հետևել այդ հուշագրերի պահանջների կատարման ընթացքին:

Նախարարության «Մեր մեծերը» 2016 թվականի ծրագրում նոր անուններ ընդգրկելու առաջարկով հանդես է եկել համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը: Առաջարկվել է 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի (175-ամյակ), գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան Վահե Հայկի (120-ամյակ), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի (90-ամյակ), գրող և քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի (150-ամյակ), գրող Գրիգոր Զոհրապի (155-ամյակ) անունները: Ատյանի անդամները հաստատել են 2016թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվելու համար առաջարկված անունները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին, և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме