Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովն ամփոփել է աշխատանքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքները շարունակել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոն յանը և  Բեյրութի «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Պալյանը:

ՀՀ  ԳԱԱ  Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Սփյուռքի բաժնի արևմտահայերենի խմբի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լոս Անջելեսի խմբի ուղերձը (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակներն արծարծել են իրենց պատկերացմամբ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներն ու ուղիները, նրանք գտնում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, նորաբանությունների ոլորտում կիրառվելիք սկզբունքներին, ուղղագրության ը և լեզվական այլ իրողությունների: Նրանք համոզմունք են հայտնել, որ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Խումբն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը նպաստող ձեռնարկներին:

Սուսաննա Տիոյանը ներկայացրել է նաև իր՝ «Արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի հարցեր» թեմայով զեկուցումը:

ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն անդրադարձել է արևելահայերեն գեղարվեստական վավերագրության արևմտահայերեն տարրերին:

Լիբանանահայ գրող, մանկավարժ, արևմտահայերեն դասագրքերի հեղինակ Հարություն Քյուրքճյանի «Արեւելաայերեն եւ արեւմտահայերեն լեզուաճիւղերի. Մերձեցումի կարելին ու անկարելին» թեմայով զեկուցումյն ընթերցել է Փարիզի «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Զեկուցման հեղինակը՝ վկայակոչելով սեփական փորձը, ուղենշել է մերձեցման հնարավորությունները, որոնք հիմնված են հայոց լեզվի և հայ մշակույթի անվիճելի միասնության և նրա անցած բազմադարյա պատմության վրա:

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանի զեկուցումն առնչվել է հանրակրթական դպրոցում արևմտահայերենի դասավանդման արդի մարտահրավերներին, նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:

«Այլ կերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը (ԵՊՀ) պատկերաշարով ցուցադրել են մտավոր-ժամանցային խաղերի միջոցով հայերենի պահպանմանն ու կիրառմանը միտված իրենց ծրագիրը:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ԵՊԼՀ դասախոս Գայանե Գևորգյանը:

Ելույթ են ունեցել նաև սփյուռքյան կրթօջախների ուսուցիչներ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սօսէ Փիլավճեանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». Մայրենին անաղարտ պահել»):

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանն անդրադարձել է արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ու միավորման վերաբերյալ տարբեր լեզվաբանների մոտեցումներին, բանավեճերին ու կարծիքներին, մասնավորապես խնդրի վերաբերյալ Հր. Աճառյանի աշխատություններում տեղ գտած ուսումնասիրություններին ու արծարծումներին:

Զեկուցումների շարքը եզրափակվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Քարտաշյանի «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ» հետազոտության ներկայացմամբ:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Համաժողովի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես են եկել  իրենց տպավորությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացրեցին Սուրեն Դանիելյանը, Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, Նշան Որբերյանը, Հակոբ Պալյանը, Ժիրայր Չոլաքյանը, Մանվել Ադամյանը և այլք:

Մասնակիցների հարցերին պատասխանել են Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին, որ ընդառաջել են  հրավերին և իրենց փորձը, կարողություններն ու հնարավորությունները ներդնելու պատրաստակմությամբ եկել մասնակցելու այս չափազանց կարևոր ձեռնարկին, հանդես եկան դիտողություններով, առաջարկություններով ու նոր գաղափարներով, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին:

 Նախարարը նշել է, որ սա սկիզբ էր, թերևս առաջին գործնական քայլն էր, որ արվեց հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ: Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք՝ օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении