Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պաշտպանության նախարարության առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է

Общество

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 31-ին անցկացվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և  կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև Արցախի պաշտպանության բաբակի հրամկազմի ներկայացուցիչները:

Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ երկու կարևորագույն խնդիրների՝ մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում անսասան և մարտական ոգու տեր հայրենիքի պաշտպանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարը շեշտել է մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը նկատել է նաև, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագ րվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում հանգամանալից անդրադարձել է ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը: Ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները: Զեկույցում նշվել է, որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, արվել են կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի անձնակազմի կարգապահական խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով անդրադարձել է 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված կարգապահական իրավիճակին և զինծառայողների շրջանում անցկացված դաստիարակչական աշխատանքներին: Մովսես Հակոբյանը գոհունակությամբ փաստել է, որ փողոցային արատավոր բարքերի դեմ հետևողականորեն իրականացվող միասնական  պայքարի արդյունքում զինված ուժերում արդեն իսկ առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում, կարևորել միասն ական պայքարին շարունակական բնույթ հաղորդելու և պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից ուղենշված ցուցումներն ու հանձնարարականները կյանքի կոչելու  անհրաժեշտությունը:

Կոլեգիայի նիստի ընթացքում հանդես են եկել մի շարք զորամասերի հրամանատարներ, ովքեր անդրադարձել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների պլանավորմանը, կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց ընթացքում հրամանատարների և շտաբերի կողմից ենթակա ստորաբաժանումների փոխգործակցության ապահովմանը: Զեկույցներում անդրադարձ է կատարվել նաև  մարտական պատրաստության կազմակերպման գործընթացում առկա որոշակի հարցերին, դրանց լուծման ուղիներին, զորամասերի հրամանատարության և զինվորական իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությ անը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015 թվականի առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է: Պաշտպանության նախարարը նկատել է նաև, որ թե՚ մարտական պատրաստության և թե՚ կարգապահական առումով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք: Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները, Միաժամանակ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու, ժամանակակից բանակաշինությանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են վերադաս հրամանատարության կողմից տրված հանձնարարականները:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме