Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Համաշխարհային բանկը հաստատել է 40 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանին

 Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հուլիսի 31-ին հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով կենսական նշանակության ճանապարհներից ևս 155 կմ հատվ ածի վերակառուցումը և կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար:

Ինչպես Արմենպրեսին  տեղեկացրին ՀԲ Հայաստանի գրասենյակի լրատվական ծառայությունից, ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի անվտանգության ու կառավարման, այդ թվում աղետների արձագանքման հարցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը: Չնայած 2009թ.-ից ի վեր տեղ գտած տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվո ւմ: Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են հանդիսանալ գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայերի առևտուրը օպտիմալ ծավալների չի հասնում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է:: Սա թույլ չի տալիս դյուրացնել առևտուրը գյուղի հետ, բնակիչների կողմից ապրանքը ժամանակին շուկա չհասցնելու պատճառով, որի արդյունքում որոշ համայնքներում բերքի զգալի մասը փչանում է:

«Ինչպես հիմնական ծրագրի իրականացման, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը, - ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, - գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու դրանց պահպանումը խիստ կարևոր են, որպեսզի զարկ տրվի գյուղատնտեսական առևտրին և դրանով իսկ խթանվի հետագա տնտեսական աճն ու տեղերում աշխատատեղերի ստեղծում ը»:

Հիմնական ծրագրի իրականացումն հաջող է ընթացել: Առաջարկված լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ վերակառուցվող ճանապարհների հատվածները կկազմեն 360 կմ, որից 73 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտված են: 2009թ.-ից ի վեր՝ նախորդ Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը (LRIP) մեկնարկից հետո, նկատելի են դրական տեղաշարժեր տեղերում աշխատատեղերի ստեղծման առումով, իսկ ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 40 տոկոսով: Համաշխարհային բանկի տրամադրած 101.6 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճան ապարհների բարելավման ծրագրի (LRIP) շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ վերակառուցվել է 433 կմ ճանապարհ: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման (LRNIP) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումն ուղղվում է երկու բաղադրիչների:

Առաջին բաղադրիչն օգնում է կենսական նշանակության ճանապարհների բարելավմանը, որի ներքո 155 կմ ճանապարհ է վերակառուցվում տարբեր մարզերում՝ վերակառուցման ու պահպանության մեկտեղված պայմանագրեր կնքելու միջոցով, ինչն արդեն հաջողությամբ փորձարկված է: Ներմուծվում է արտակարգ իրավիճակներին արձագանքման նոր ենթաբաղադրիչ որպես նախազգուշական միջոց, որը ՀՀ կառավարությանն ու ՀԲ-ին թույլ կտա տարերային կամ տեխնածին աղետների դեպքում վարկային ֆինանսավորումն արագ կերպով ուղղել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանÕ ¨: Երկրորդ բաղադրիչով, որն ուղղված է ինստիտուցիոնալ կամ կառուցակարգային ամրապնդմանը, կֆինանսավորվեն սոցիալական մոնիտորինգի և ազդեցության գնահատման ուսումնասիրության պատրաստումը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ռազմավարական զարգացման ծրագրի մշակումը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի մասին տվյալների հավաքագրումը Ճանապարհային ակտիվների կառավարման RAMS համակարգի համար, ճանապարհային անվտանգության գործողությունների նոր ծրագրի մշակումը և ընտրված միջոցառումների ապահովումը/իրականացումը, արտակարգ իրավիճակների արձ ագանքման նպատակով ճանապարհային օղակին ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը, ասֆալտի քիմիական բաղադրության փորձաքննության համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը և ճանապարհային անվտանգության նշանների տեղակայումը:

«Գյուղացիական տնտեսությունները ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները վերակառուցված ճանապարհների միջոցով կկարողանան իրենց ապրանքը շուկա հասցնել ավելի հեշտ ու ավելի էժան, - հավելեց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Մարիո Կարոլինա Մոնսալվեն,- ծրագրի ներքո նաև կշարունակվի օժանդակությունը «Անվտանգ գյուղ» ծրագրին, որով ճանապարհային անվտանգության փոքր նախագծեր ու համայնքային իրազեկման աշխատանքներ կիրականացվեն: Թեպետ սկզբնական ծրագրով նախատեսվում էր 4 այդպիսի ձեռնարկ իրագործել, սակայն այս պահ ի դրությամբ արդեն իրականացվել են 13-ը»:

Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են ճանապարհային 7 տարբեր հատվածներ 5 մարզերում, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց: Առաջին յոթ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ. դրանք վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնցից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է 183.446 հոգի: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից 5 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվում է ՎԶՄԲ վարկ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.158.730 մլն ԱՄՆ դոլար:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi