«Բանանց»-ը համալրում է կազմը
СпортՄրցաշրջանի մեկնարկից առաջ Երևանի «Բանանցի» շարքերն է համալրել նիգերիացի հարձակվող Ջոն Ջերեմիան: 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա ավարտը: Ջոն Ջերեմիան նախկինում խաղացել է վրացական «Գագրայում» և «Զեստաֆոնիում», ինչպես նաև Երևանի «Միկայում» ու «Փյունիկ»-ում:
«Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել նաև 22-ամյա դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2015/2016 մրցաշրջանի ավարտը: Ալբերտ Օհանյանը 2015-ի սկզբից հանդիսանում էր «Բանանցի» ֆուտբոլիստ: