2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Պեկինը
СпортՄալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում անցկացվող միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանի շրջանակներում ընտրվեց 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ընտրվեց Չինաստանի Պեկինը, որի մրցակիցն էր Ղազախստանի Ալմաթին: Ենթադրվում է, որ Պեկինում կայանալիք խաղերի բյուջեն կկազմի 1,85 միլիարդ ԱՄՆ դոլար: Հավելենք , որ Պեկինում կանցկացվեն նաև պարալիմպիկ խաղերը: 2020թ. ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կանցկացվեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Երկրորդ հավակնորդը Ռումինիայի Բրաշովն էր: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:
Առաջին պատանեկանը տեղի է ունեցել 2012 թ. Ինսբրուկում, իսկ երկրորդը կկայանա 2016թ.` Լիլեհամերում: