Մարգարիտա Գասպարյանը՝ Բաքվի մրցաշարի հաղթող
СпортՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձավ Բաքվի WTA մրցաշարի հաղթող:
Գասպարյանը, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում 112-րդ հորիզոնականում է եզրափակիչում մրցում էր Ռումինիան ներկայացնող Պատրիցիա Կարեյ Տինգի հետ: Ազգությամբ հայ թենիսիստուհին հաղթանակի հասավ երեք սեթերում էլ՝ 6:3, 5:7, 6:0 հաշվով: Ամբողջ հանդիումը ձգվեց 2 ժամ 29 րոպե:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգությամբ հայ թենիսիտսուհու համար սա առաջին WTA եզրափակիչն է: Նա դեռևս 20 տարեկան է: Այս հաղթանակից հետո Մարգարիտա Գասպարյանը հավաքեց 280 վարկանիշային միավոր և 43 հազար ԱՄՆ դոլար: